Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 3.06-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի խանութներից մեկում ավազակային հարձակում է կատարվել։
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 3-ի սահմաններում, Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է նշված խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար, ապա դիմել է փախուստի։
Երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Գազային ատրճանակը հայտնաբերվել է։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Leave a Reply