Ընդդիմության առաջնորդները կալանավորված են. ո՞վ է անցկացնելու այդ ընտրությունները. Տիգրան Քոչարյան

Written by

in

Մենք տեսանք նոր Սահմանադրության այսպես կոչված մակետը։ Ընդդիմությունն ի սկզբանե հայտարարել է, որ այս Սահմանադրության շուրջ որևէ նախաձեռնություն կամ քննարկում չի լինելու, քանի որ սա Ալիևյան Սահմանադրություն է։ Այս մասին «Alpha News»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է  գլխավոր խմբագիր, մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմության համար սխալ կլինի մտնել փաստաթղթի քննարկման մեջ, քանի որ դա կնշանակի այն համարել քննարկման ենթակա։ Քոչարյանը նաև հարցեր է բարձրացրել հնարավոր հանրաքվեի անցկացման պայմանների վերաբերյալ։

«Եթե դա գնում է հանրաքվեի, ո՞վ է մասնակցելու այդ հանրաքվեին և ի՞նչ պայմաններով։ Քաղաքացիների մի մասն արդեն զրկված է ընտրություններին մասնակցելու իրավունքից, քանի որ օրենքով Հայաստանի տարածքում որոշակի ժամանակ չբնակվող ՀՀ քաղաքացին չի կարող մասնակցել ընտրություններին և հանրաքվեներին»,- նշել է նա։

Տիգրան Քոչարյանի խոսքով՝ խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ ընդդիմության առաջնորդները կալանավորված են և չեն կարող լիարժեք մասնակցել հանրաքվեի «այո»-ի և «ոչ»-ի քարոզարշավին։ Նա ընդգծել է, որ այս պայմաններում կողմ և դեմ արտահայտվողները հայտնվում են անհավասար իրավիճակում։

«Ի՞նչ երաշխիք կա, որ հանրաքվեն կանցնի քաղաքացիների ազատ կամարտահայտման պայմաններում, և որ վերջում հրապարակված արդյունքները կարտացոլեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավաքական որոշումը։ Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների, կրկին հարց է առաջանում՝ ո՞վ է անցկացնելու այդ ընտրությունները։ Եթե ինքն է անցկացնելու, ապա կրկին կստանա խորհրդարան, որը կապահովի անհրաժեշտ երկու երրորդը, որից հետո հարցը կդրվի հանրաքվեի, և նույն գործընթացը կկրկնվի»,- ընդգծել է նա։

դիտվել է 6 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *