Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ

Written by

in

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը հանդես է եկել  ելույթով: 

Վարչապետին համայնքում ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: 

Իր խոսքում վարչապետը շնորհավորել է ներկաներին Շատջրեքի նորակառույց միջնակարգ դպրոցի հանձնման առիթով:

«Այսօր մենք ուրախ ենք և կիսում ենք Շատջրեք գյուղի ուրախությունը:

Շատ կարևոր է, որ մենք ունենանք դպրոց, որը ներշնչում է աշակերտներին սովորել, և այո՛, հիմա մենք ունենք էսպիսի դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել և որտեղ կարող են ուղղակի ապրել»,- իր խոսքում ասել է վարչապետը:

Նա նաև նշել է, որ դպրոցը կառուցելիս եղել են թերություններ, անգամ շինարարին հանձնարարվել է քանդել մեկ ամբողջական պատը, վերացնել թերություններն ու նորից կառուցել այն, քանի որ պետությունը կարևորում է շինարարության որակը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *