Թուրքիայում քննում են «Էրդողան» տապանաքարի դրվագը

Written by

in





Թուրքիայի Սիլիվրիի հանրապետական դատախազությունն ուսումնասիրել է թուրքական հայտնի «Գայլերի հովիտ» (Kurtlar Vadisi) հեռուստասերիալի որոշ դրվագներ:

Իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել 2012 թ. մայիսի 17-ին հեռարձակված 159-րդ սերիայի գերեզմանատան դրվագը, որտեղ կադրում հայտնվում է «Էրդողանների ընտանիք» (Erdoğan Ailesi) գրառմամբ տապանաքար: Քննչական մարմինները փորձում են պարզել՝ արդյոք դա եղել է միտումնավոր քայլ և թաքնված ուղերձ՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա ընտանիքին:

Գործի շրջանակում հարցաքննության են կանչվել սերիալի սցենարիստները: Սցենարիստներից մեկը՝ Ռաջի Շաշմազը, հերքել է տապանաքարի միջոցով Էրդողանի ընտանիքին սպառնալիք կամ ազդակ փոխանցելու մեղադրանքները՝ նշելով, որ նման քայլը հակասում է իրենց արժեհամակարգին:

Նա պարզաբանել է, որ տապանաքարերի ընտրությունը սցենարիստների վերահսկողության տակ չի գտնվում, և դրանք կարող էին լինել ինչպես իրական գերեզմանաքարեր, այնպես էլ նկարահանման համար պատրաստված դեկորացիոն տարրեր:

Ermenihaber




դիտվել է 297 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *