ԵՆԱԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերում հնարավոր ներգրավվածությունը

Written by

in

ԵՆԱԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերում հնարավոր ներգրավվածությունը

Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ, Բանկ) ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերում ԵՆԱԲ-ի հնարավոր ներգրավվածությունը։

Ողջունելով Հայաստանի անդամակցությունը ԵՆԱԲ-ին՝ կողմերը կարևորել են դրա ռազմավարական նշանակությունը՝ որպես ենթակառուցվածքային և ներդրումային ծրագրերի իրականացման, ֆինանսական ռեսուրսների ներգրավման, ինչպես նաև առաջադեմ փորձի և նորարարական լուծումների փոխանակման լրացուցիչ հնարավորություն։ Քննարկումների առանցքում է եղել տարածաշրջանային կապակցվածության զարգացումը՝ մասնավորապես ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում։ Ընդգծվել են տրանսպորտային, էներգետիկ ենթակառուցվածքների և կլիմայական դիմակայության զարգացումն ու փոխկապակցվածության կարևորությունը՝ որպես տարածաշրջանային տնտեսական համագործակցության խորացման և երկարաժամկետ կայունության նախապայման։

Որպես համագործակցության հնարավոր առաջնահերթ ուղղություն ներկայացվել են Երևանի մետրոպոլիտենի ընդլայնման ծրագրերը, մասնավորապես՝ «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը և մետրոպոլիտենի արդիականացումը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են Հայաստանի Հանրապետության և ԵՆԱԲ-ի միջև երկարաժամկետ ու արդյունավետ գործընկերություն ձևավորելու պատրաստակամությունը՝ ընդգծելով անմիջական աշխատանքային կապերի և կանոնավոր երկխոսության կարևորությունը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *