Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիշո՞ւմ եք, թե Կիրանցի դիրքերն ու գյուղի մի մասը թշնամուն հանձնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը տավուշցիների հետ իր հանդիպմանն ինչ ասաց գյուղացիներին` եթե չտանք` պատերազմ կլինի։
Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Ալիևի սահմանադրության» ամբողջ դավադրությունը թաքնված է հենց այսպիսի ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ կապի մեջ. եթե չփոխենք` պատերազմ կլինի։
Խոստովանություն. ՊԱՏՃԱՌԸ Ալիևի պահանջն է։
Հարց. ՀԵՏԵՎԱՆՔԸ խաղաղությո՞ւնն է, ո՞րն է երաշխիքը, որ դրանից հետո նոր ցուցակ չի գա Բաքվից։ Ալիևի ցինիկ ժպիտով սպառնալիքնե՞րը, թե՞ Նիկոլ Փաշինյանի ԱԺ֊ում ասված խոսքը, հայտարարություն, որն արվեց քամակը պարբերաբար քորելու շրջանակներում։
Թե՞ ամեն այս օպերացիայից հետո Ալիևն ավելի հարմար է տեղավորվելու մեր դիրքերում, երկրում ու ավելի ցավոտ խոցման սպառնալիքներով սեղմելու է Հայաստանի շնչափողը։
Այս հարցերի պատասխանները պարզ են, չէ՞։
Հիմա հարց` սա իրականում խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի կամ պատերազմի մշտական սպառնալիքի տակ Ալիևի կողմից Հայաստանի նվաճման սահմանադրություն է»։
դիտվել է 12 անգամ
Leave a Reply