Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան |

Written by

in

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ 

Քոչարյանին դատարանի դահլիճում դիմավորեցին ծափերով։ Նա չպատասխանեց լրագրողների հարցերին՝ նշելով. «Ես այստեղ հարցազրույց չեմ տալիս»։ 

Դիմելով դահլիճում ներկա իր աջակիցներին՝ Ռ.Քոչարյանը հարցրեց՝ «ոնց եք», ապա ասաց. «Ես ոնց որ ձեզանից լավ եմ»։

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, ընթանում է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի գործով դատական նիստը: Նրանք մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։  Մինչ ընդհանուր իրավասության դատարանը քննում էր գործը, ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել հոդվածը։

Վճռաբեկ դատարանը 2024-ի սեպտեմբերին բեկանել էր Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *