ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Արգելվել է ատոմային զենքի օգտագործումը, ստորագրվել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր. «Փաստ»

Written by

in


 «Փաստ» օրաթերթը գրում է.

 ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Արկտիկայի երկրներ՝ Ծովացուլի օր, Տաջիկստան՝ Ազգային դրոշի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1691 – վախճանվել է քերականաբան և թարգմանիչ Հովհաննես Հոլովը։

1861 – ծնվել է գրականագետ Աբրահամ Զամինյանը։

1886 – ծնվել է գրականագետ, պատմաբան Արտաշես Կարինյանը։

1895 – ծնվել է հանրահայտ դերասան Հրաչյա Ներսիսյանը։

1897 – ծնվել է նկարիչ Գևորգ Գրիգորյանը (Ջիոտտո)։

1897– ծնվել է թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասան Ավետ Ավետիսյանը:

 1913 – վախճանվել է անգլիացի հայագետ Հենրի Լինչը։

1920 – Ալեքսանդրապոլում սկսվել են հայթուրքական հաշտության բանակցությունները, որոնք ավարտվել են դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը՝ այն բանից հետո, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացել էր, իսկ գործող կառավարությունը հրաժարվել էր իշխանությունից։

1940 – Երևանում բացվել է կենդանաբանական այգին։

1941 – վախճանվել է դրամատուրգ, բժիշկ Ստեփան Բաղդասարյանը։

1944 – ծնվել է բանաստեղծ Կորյուն Առաքել յանը։

 1962 – ծնվել է Արցախի պետական և քաղաքական գործիչ Արթուր Աղաբեկյանը։

 1988 – ադրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր։

1991– վախճանվել է բանաստեղծ և թարգմանիչ Վռամ Հովսեփյանը։

2005 – Լոս Անջելեսում մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած՝ «Արցախի վերածնունդ» հեռուստամարաթոնը, որի ընթացքում հանգանակված գումարներն ուղղվել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի վերականգնմանը, զարգացմանն ու վերաբնակեցմանը:

 2010 – Մինասի որմնանկարներն իրենց տեղն են գտել կառավարության շենքում. շենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարների վերաբացման արարողությունը։

2015 – վախճանվել է դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը։

2017- Արևել յան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում պաշտոնական Բրյուսելը և Երևանը հաստատել են Հայաստան – Եվրամիություն նոր համաձայնագիրը:

2017 – «Հայաստան» հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ի արդյունքում 12 միլիոն 505 հազար 456 դոլար է հանգանակվել, որը ուղղվել է Լեռնային Ղարաբաղում երկու խոշոր ծրագրի իրականացմանը: 2020 – վախճանվել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը։

ԱՇԽԱՐՀ

62 – վախճանվել է հռոմեացի երգիծաբան-պոետ Ավլ Պերսի Ֆլակկը։ 380 – Հռոմի Թեոդոսիոս Ա Մեծ կայսրը հանդիսավորությամբ մուտք է գործել Կոստանդնուպոլիս։

1632 – ծնվել է հոլանդացի փիլիսոփա Բենեդիկտ Սպինոզան։

1639 – Ջերեմի Հորրոկսը առաջին անգամ դիտարկել է Վեներա մոլորակի անցումը Արեգակի սկավառակի առջևով։

1642 – հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը հայտնաբերել է կղզի, որը հետագայում իր անունով կոչվել է Թասմանիա:

1713 – ծնվել է անգլիացի գրող, արձակագիր Լորենս Սթեռնը:

1729 – ծնվել է ռուս զորավար և ռազմական տեսաբան Ալեքսանդր Սուվորովը։

1859 – տպագրվել է Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը» նշանավոր աշխատությունը:

1862 – ծնվել է անգլիացի հասարակական և քաղաքական գործիչ Ֆրենսիս Սթիվենսոնը։

1864 – ծնվել է ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Անրի դը Տուլուզ-Լոտրեկը։

1888 – ծնվել է ամերիկացի մանկավարժ, հոգեբան և գրող Դեյլ Քարնեգին։

1897 – ծնվել է ամերիկացի գանգստեր, «Կոզա-Նոստրա» մաֆիոզ կառույցի հիմնադիր Չարլզ «Լաքի» Լուչանոն։

1905 – Ռուսաստանում սկսվել է լեյտենանտ Պյոտր Շմիդտի ղեկավարած Սևաստապոլ յան ապստամբությունը։

1937 –Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ) քաղաքում տեղի է ունեցել «արևելագետների գնդակահարությունը»։

 1954 – ծնվել է սերբ կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասան Էմիր Կուստուրիցան:

1956 – ԽՄԿԿ Կենտկոմի որոշմամբ վերականգնվել են կալմիկների, կարաչաևցիների, բալկարների, չեչենների և ինգուշների ինքնավարությունները։

1961 – ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ արգելվել է ատոմային զենքի օգտագործումը։

1969 – ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը ստորագրել են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր:

1991 – վախճանվել է տանզանա-բրիտանացի երգիչ, երգահան, «Queen» խմբի առաջատար երգիչ, պրոդյուսեր Ֆրեդի Մերկուրին։

2022 – Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով գոլեր է խփել աշխարհի հինգ առաջնություններում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *