Բացում եք «Զինապահ»-ի կայքը, կարդում եք անունները, բավարարվում եք. ՔՊ-ականը՝ նաhատակների մասին

Written by

in

Բացում եք «Զինապահ»-ի կայքը, կարդում եք անունները, բավարարվում եք: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ ի պատասխան «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանի՝ նահատակների մասին հարցին:

«Քանի որ պարոն Գառնիկ Դավթյանը անընդհատ գալիս և խոսում է, ասում է՝ հրապարակեք մեր զոհված քույրերի և եղբայրների անուն-ազգանունները, նկարները, և ես նոր ձեզ կհավատամ: Ես ձեզ ասեմ, պարոն Դավթյան, դուք նոր պատգամավոր եք, կարծում եմ՝ դեռ շատ սովորելու բան ունեք, ուրեմն բացում եք համակարգիչը, հավաքում եք Զինապահի կայքը, գտնում եք բոլոր մեր զոհված զինծառայողների նկարները, անուն-ազգանունները և նրանց կենսագրությունը:

Բավարարվում եք, կարդում եք նաև այն տեքստը, որտեղ գրած է՝ սիրելի հայրենակիցներ, եթե այստեղ գտնեք որևէ խնդիր, կամ թերություն, խնդրում եք կապվեք «Զինապահ» հիմնադրամի հետ, և այդ խնդիրները կկարգավորվեն: Ու դուք այսքանից հետո ասում եք՝ մինչև չհրապարակվեն զինծառայողների անունները, մենք ձեզ չենք հավատա, հիմա կարծում եմ, որ այսուհետ մեր ամենահավատարիմ ունկնդիրն եք լինելու»,- նշել է Հովհաննիսյանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *