Ոստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել  – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 1․40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները գիշերային ծառայություն իրականացնելիս Հաղթանակի կամրջի վրա նկատել են մի կնոջ, որը փորձում է նետվել կամրջից։

 

Ոստիկանների օպերատիվ և արդյունավետ գործողությունների արդյունքում օտարերկրյա քաղաքացի 36-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է։

 

Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *