Հայաստանում ռուսական ձեռնարկություններ ներխուժելն ու խուզարկությունները կհամարվեն «կրակոց ոտքին» Հայաստանի տնտեսության համար. հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Նման մարտավարությունը իսկական «սեփական ոտքին կրակոց» կդառնա Հայաստանի տնտեսության համար՝ հաշվի առնելով, որ ռուսական բիզնեսը հանրապետությունում ստեղծել է տասնյակ հազարավոր որակյալ աշխատատեղեր և օրինական հիմքերով արդյունավետորեն կառավարում է իր ակտիվները՝ զգալի ներդրում ունենալով Հայաստանի ՀՆԱ-ում»,- ասել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը։
Շևցովի հայտարարությունը հաջորդել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նմանատիպ հայտարարությանը։
Leave a Reply