Երեւան: Մեդիամաքս: https://askconstitution.am/ հասցեով գործարկվել է կայք, որը թույլ է տալիս «կողք կողքի» դիտարկել Հայաստանի գործող Սահմանադրությունը եւ նոյեմբերի 23-ին ՀՀ կառավարության կողմից ներկայացված նոր Սահմանադրության նախագիծը:
Կայքը ստեղծվել է yetter.io ընկերության կողմից:
«Մենք երկու տեքստն էլ ամբողջությամբ անցկացրել ենք մեր մոդելներով՝ պարզելու, թե գործող 220 հոդվածներից յուրաքանչյուրն ինչ ճակատագիր ունի նախագծի 89 հոդվածներում, ինչն է նոր, եւ ինչն այլեւս չկա։
Այս էջը չի գնահատում՝ փոփոխությունները լա՞վն են, թե վատը։ Այն ցույց է տալիս՝ ինչ է գրված երկու տեքստերում եւ յուրաքանչյուր պնդման կողքին դնում է բառացի մեջբերումը, որպեսզի ընթերցողն ինքը ստուգի», – նշում են https://askconstitution.am/ կայքի ստեղծողները:
Leave a Reply