«Հրապարակ»․ Ով է տիրանալու Կապանատան բանալուն

Written by

in





«Հրապարակ» թերթը գրում է.

Կապանի համայնքապետարանի աշխատակազմը երեկ յուրօրինակ ձեւով է շնորհավորել համայնքապետ Գեւորգ Փարսյանի 41-ամյակը։ Ողջ անձնակազմը՝ մի քանի տասնյակ մարդ, առավոտ կանուխ շարվել է համայնքապետարանի մուտքի մոտ եւ ծափողջույններով ու «շնորհավոր» բացականչություններով դիմավորել աշխատանքի եկած համայնքապետին: Տեսանյութն էլ վերնագրել էին՝ «Կապանատան բանալին ամուր ձեռքերում է»։ Այս տեսարանը ցնցումների մեջ է գցել իշխանական շրջանակներին, երեկ ոմանք փորձում էին Փարսյանին համեմատել Հյուսիսային Կորեայի բռնապետ առաջնորդի հետ, այն դեպքում, երբ Փարսյանի բարի համբավի եւ լավ քաղաքապետ լինելու մասին յուրաքանչյուր կապանցի է խոսում։

Մեր աղբյուրներն ասում են, որ նոյեմբերի 29-ին կայանալիք Կապանի ավագանու ընտրություններում իշխանությունը «վիզ է դրել», որ Կապանը նոր համայնքապետ ունենա, ու ամեն գնով փորձելու են խլել «Կապանատան բանալին»:




դիտվել է 154 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *