Գերմանիայում Փաշինյանին Հեսսեյան Խաղաղության մրցանակ կշնորհվի

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա:

Կառավարությունից հայտնում են, որ Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, հանդիսավոր արարողության շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար  Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը: 

 

Նիկոլ Փաշինյանը նաեւ Ֆրանկֆուրտի արդյունաբերության եւ առեւտրի պալատում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *