Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև

Written by

in

Կապանի լեռնահարստացման կոմբինատը և Պոլիտեխնիկը մեկնարկում են երկարաժամկետ ինստիտուցիոնալ գործակցություն։

Սեպտեմբերի 15-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ստորագրվել է ինստիտուցիոնալ համագործակցության հուշագիր «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջև։

Գործակցության շրջանակում նախատեսվում է ստեղծել հնարավորություններ՝ ուսանողների մասնագիտական կողմնորոշման, գործնական գիտելիքների ձեռքբերման, արտադրական միջավայրին ծանոթանալու, պրակտիկայի և ոլորտի մասնագետների հետ անմիջական շփման համար։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts