Լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ասել է, որ առանց ռուսական ռազմաբազայի Հայաստանի անվտանգության համակարգը գործունակ չի լինի։ Կարապետյանը նշել է, որ Փաշինյանին առհասարակ ջրի երեսին է պահում ռուսական ռազմաբազան, այլապես Ադրբեջանն ու Թուրքիան կարող էին միավորվել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Պատասխանելով Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման հեռանկարի վերաբերյալ հարցին՝ Կարապետյանը նշել է, որ որքանով իրեն է հայտնի, Փաշինյանն արդեն իսկ մտահոգված է «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարով, իսկ դա արդեն ոչ թե 300 հազար է, այլ միլիոնավոր ադրբեջանցիներ։
Leave a Reply