Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Կանադա կատարած աշխատանքային այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես հանդիպումների քննարկման հիմնական թեմաներից է եղել։
«Կանադական կողմին մանրամասն տեղեկություններ են ներկայացվել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգթոնում կայացած բարձր մակարդակի հանդիպման արդյունքների, խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ ձեռնարկված քայլերի, ինչպես նաև կայուն խաղաղության հաստատման համար դեռևս լուծում պահանջող հարցերի վերաբերյալ։
Բացի այդ քննարկվել են նաև Հարավային Կովկասում տրանսպորտային-հաղորդակցական կապերի վերականգնումը, «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությունը և ներդրումային նոր հնարավորությունները, որոնք տարածաշրջանային փոխկապակցվածության նախագծերը բացում են կանադական ընկերությունների համար»,- նշում են լրատվամիջոցները:
Leave a Reply