Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյան |

Written by

in

«Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը։ Սա ֆունդամենտալ նախապայման է ՀՀ-ի հարատևման և անկախության համար։ Այն աղետներին, որոնք այս կուսակցությունն ու իր գաղափարախոսությունը բերել են մեր պետությանը, երբեք չենք առերեսվել»:

Այս մասին իր խոսքում ԱԺ-ում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Նրա ելույթի ընթացքում ստեղծվել է լարված իրավիճակ, «Հայաստան» խմբակցության պատգամավորներն արձագանքել են Արման Եղոյանին՝ նշելով, որ նրա խոսքը  «խայտառակություն» է։

Արման Եղոյանը հայտարարել է, թե պետք է բոլորի միջից  դաշնակցականությունը վերացվի, արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից:

«Աղետաբեր մի կուսակցություն է, որն ախտահարել է ամբողջ հայ քաղաքական միտքը, և դա շարունակաբար անում է մինչև հիմա»,- շեշտել է նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *