Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբ

Written by

in



Հասարակություն





Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն են տեղափոխվել 26-ամյա և 57-ամյա Գյումրի քաղաքի երկու բնակիչ: 

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենան կայանելու հարցի շուրջ հարևանների միջև վիճաբանություն է ծագել, որն էլ վերածվել է ծեծկռտուքի։

Ծեծկռտուքի ընթացքում 64-ամյա հարևանը դանակով հարվածներ է հասցրել 57-ամյա հորն ու 26-ամյա որդուն։

Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով 26-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է։

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները կարճ ժամանակում 64-ամյա տղամարդուն հայտնաբերել և  ձերբակալել են։

Կատարվում է նախաքննություն։


Հետևեք
 մեզ՝ այստեղ




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *