ՏԻՄ ընտրություններ Սյունիքում․ Կապանում ընտրողների մասնակցությունը կազմել է 16.61 տոկոս

Written by

in

Սյունիքի մարզում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները։ Բոլոր ընտրատեղամասերը բացվել են սահմանված ժամին՝ առավոտյան ժամը 08:00-ին, և քվեարկության գործընթացը մեկնարկել է բնականոն հունով։

Սյունիք ՀԸ թղթակիցների փոխանցմամբ՝ այս պահի տվյալներով՝ Կապան համայնքում ընտրողների մասնակցության ցուցանիշը կազմում է 16.61 տոկոս։ Համայնքապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուներից ոմանք արդեն իսկ կատարել են իրենց քաղաքացիական պարտքը և մասնակցել քվեարկությանը։

Ընտրական գործընթացը շարունակվում է նաև հանրապետության մյուս մարզերում, որտեղ գրանցվում է մասնակցության հետևյալ պատկերը․

— Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք՝ 6.60%
— Արագածոտնի մարզի Ապարան համայնք՝ 11.61%
— Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք՝ 9.83%
— Արմավիրի մարզի Մեծամոր համայնք՝ 4.41%
— Գեղարքունիքի մարզի Սևան համայնք՝ 16.85%
— Լոռու մարզի Սպիտակ համայնք՝ 8.76%
— Շիրակի մարզի Ամասիա համայնք՝ 11.28%
— Շիրակի մարզի Աշոցք համայնք՝ 7.12%
— Սյունիքի մարզի Կապան համայնք՝ 16.61%
— Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք՝ 14.70%
— Արագածոտնի մարզի Արևուտ համայնք՝ 8.59%
— Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնք՝ 41.10%

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *