Բախվել են «MAN» բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը, վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում

Written by

in

Բախվել են «MAN» բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը, վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարումԱյսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 92 կմ հատվածում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է «MAN» մակնիշի բեռնատարին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված հայտնվել ջրատարի մեջ։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում առաջին բուժօգնություն է ստացել Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկների կողմից, ապա տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *