«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի քրեական հետապնդման և ձերբակալության վերաբերյալ նամակներ է ուղարկել մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպություններին և Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանություններին։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ նախկին արտգործնախարար, Գագիկ Ծառուկյանի պաշտպանության խորհրդի անդամ Արա Այվազյանը։
Նա նաև հավելել է, որ այդ նամակներում վկայակոչվել են միջազգային փաստաթղթերն ու իրավական նորմերը, և խորհուրդն ակնկալում է առաջիկայում ուղղակի շփումներ՝ միջազգային գործընկերների հետ։
https://www.youtube.com/watch?v=uwSwJ68Zo98
Leave a Reply