ԵՄ-ն թույլատրել է Կիևին ձեռք բերել Patriot հրթիռներ՝ տրամադրված վարկի հաշվին |

Written by

in

Եվրամիությունը թույլատրել է Ուկրաինային որսացող հրթիռներ գնել ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար՝ օգտագործելով նախկինում տրամադրված 90 միլիարդ եվրոյի վարկի մի մասը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Այս որոշումը թույլ կտա Ուկրաինային օգտագործել հաջորդ 3,2 միլիարդ եվրոյի վարկային տրանշը՝ ռուսական հարվածներից իր օդային տարածքի պաշտպանությունն ուժեղացնելու համար»,- նշել է Ֆոն դեր Լայենը։

Նույն օրը Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Գերմանիան Բունդեսվերի պաշարներից Ուկրաինային կփոխանցի լրացուցիչ Patriot հրթիռներ։ Նախարարը նաև նշել է, որ Գերմանիան կավելացնի Ուկրաինային «օդ-օդ» դասի հրթիռների մատակարարումը, նաև կշարունակի մատակարարել անօդաչու թռչող սարքեր և հեռահար զինամթերք։

Իր հերթին Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային 100 մլն ֆունտ ստեռլինգի (մոտ 117 մլն եվրո) հակաօդային պաշտպանության համար լրացուցիչ օգնության փաթեթ հատկացնելու մասին: Այն նախատեսված է առաջիկա ձմռանն ուժեղացնելու ռուսական հարձակումներից պաշտպանվելու՝ Ուկրաինայի կարողությունը: Փաթեթում կներառվեն նաև ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համալիրների համար նախատեսված հրթիռներ՝ հայտարարել է Լոնդոնը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts