Ես ՀՀ ՄԻՊ-ին հիմա հրավիրում եմ Ադրբեջանի ՔԿ՝ ծանոթանալու «խաղաղության դատավարության» դատшպարտյալներին. Արցախի ԱԺ նախկին նախագահի ուղերձը (ձայնագրություն)

Written by

in

Բաքվի բանտում գերեվարված Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին հրավիրել է Բաքու: Նա ձայնագրություն է հրապարակել:

«Ես ձեզ հիմա հրավիրում եմ Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկ՝ մեր հետ հանդիպման։ Կարծում եմ ներկա քաղաքական հարաբերությունների շրջանակներում դա լրիվ տեղավորվում է և որևէ բարդություն չպետք է լինի։ Գաք և ծանոթանաք խաղաղության դատավարության դատապարտյալներին։ Ադրբեջանի Հանրապետության ձեր գործընկերուհին էլ հավանաբար ձեզ կուղեկցի և դուք, ինչպես ասում են, առաջին ձեռքից կտեղեկանաք ամեն ինչի մասին։ Սպասում ենք»,- ասել է նա։

Հայաստանի Հանրապետության իշխանության պատկան մարմիններին ու պատասխանատուներին այս պահին ասելիքս հետևյալն է։

Պահանջեք և ստացեք, ինչպես ադրբեջանական մամուլն է ձևակերպում, «ծագումով հայ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» մեղադրական ակտ ու եզրակացություն կոչված փաստաթղթերը, դատավճիռները և ինքներդ քննարկեք՝ կա՞ն հայկական պետականությանն ու պետությանը, ինչպես նաև հայ ժողովրդի իրավունքներին ու պատվին անդրադարձող հարցեր:

Պարոնա՛յք պետական պատասխանատուներ, Ադրբեջանում գտնվող 19 անձինք Հայաստանի Հանրապետության անձնագիր կրող անհատներ են։

Իմացած եղե՛ք, որ դա մեր անհատական պատվի խնդիրը չէ։ Դա բոլորիս պատվի խնդիրն է. մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք. Դավիթ Իշխանյանի խոսքը՝ ադրբեջանական բանտից:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *