Մոսկվան ստիպված է պաշտպանել սեփական շուկան. առաջարկում ենք հայ գործընկերներին համատեղ աշխատել. Օվերչ

Written by

in

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կասկածի տակ է դրել հայաստանյան գործընկերների՝ դեպի այլ շուկաներ վերակողմնորոշվելու հնարավորությունը։

«Դատելով ամեն ինչից՝ ոչ։ Նրանց որոշակի փոքր աջակցություն, անշուշտ, ցուցաբերվել է, բայց դա անհամեմատելի է այն մեծ ու սովորական շուկայի հետ, որը նրանց համար հանդիսանում է Ռուսաստանը։ Եվ մենք ևս սովոր ենք այդ արտադրանքին», – նշել է Օվերչուկը՝ Պավել Զարուբինին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք հաջողությամբ են պսակվել Հայաստանի՝ այլ շուկաներ դուրս գալու փորձերը։

Փոխվարչապետն ընդգծել է, որ Մոսկվան ստիպված է պաշտպանել սեփական շուկան։

«Այսօր իրավիճակն այնպիսին է, որ մենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան։ Եվ մենք առաջարկում ենք հայ գործընկերներին համատեղ աշխատել այդ ուղղությամբ», – հավելել է նա։

Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 12-ից արգելել է Հայաստանից բոլոր կարանտինային ենթակա ապրանքների ներմուծումը, ինչպես նաև տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ։ Գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտի պարզաբանմամբ՝ սահմանափակումները պայմանավորված են արտադրողների մոտ որակի արդյունավետ հսկողության բացակայությամբ, այլ ոչ թե քաղաքական դրդապատճառներով։ Տեղական արտադրողներն արդեն ահազանգում են խոշոր վնասների մասին։

Ավելի վաղ՝ 2025 թվականի մարտին, Հայաստանի խորհրդարանն ընդունել էր Եվրամիությանը միանալու գործընթաց սկսելու մասին օրենքը։ Ռուսական կողմն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ միաժամանակյա անդամակցությունը և՛ ԵՄ մաքսային գոտուն, և՛ ԵԱՏՄ-ին անհնար է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *