Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները

Written by

in



Հասարակություն





Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում «KamAZ» մակնիշի բեռնատարը Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, ապա հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով գազատար խողովակի երկաթե հենասյուները։ Վթարի հետևանքով ծառի կոտրված ճյուղերը վնասել են մի քանի ավտոմեքենա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։


Հետևեք
 մեզ՝ այստեղ




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *