Իրենք հարցեր ունեն, թող պարզեն, ավարտեն, հասուն մարդիկ են ու քաշքշում են իրար. Մանավազյան

Written by

in

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը և խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել են ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած վիճաբանությանն ու ծեծկռտուքին։

Մանավազյանն ասել է, որ արդեն որերորդ դեպքն է՝ կրքերը ԱԺ-ում չեն հանդարտվում։

«Իրենք հարցեր ունեն, թող պարզեն, ավարտեն։ Հասուն պատգամավորներ են ներսում և իրար քաշքշում են»,- ասել է Մանավազյանը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ԱԺ նախագահը ժամանակին դահլիճ չի հրավիրել անվտանգության աշխատակիցներին, Մանավազյանը նշել է՝ աշխատակիցները հրավիրվել են։

Հակոբյանն իր հերթին ասել է, որ իրավիճակի հեղինակը Նարեկ Կարապետյանն է, իսկ «Ուժեղ Հայաստանից» Գառնիկ Դավթյանն առաջինն է հարվածել ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *