Երևանում սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-14 մ/վրկ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան2-5 մ/վ, սեպտեմբերի 7-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22/վրկ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, սեպտեմբերի 10-12-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Leave a Reply