Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ բազմաթիվ երկրներ ցանկանում են համագործակցել Ռուսաստանի հետ, քանի որ Մոսկվան ձգտում է տնտեսական հարաբերություններում ևս գտնել փոխշահավետ պայմաններ։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը գործընկերների հետ հարաբերություններում չի կիրառում տնտեսական ճնշման մեթոդներ և չի փորձում իր պահանջները պարտադրել սպառնալիքների միջոցով։
«Մենք չենք փորձում ասել՝ եթե ինձ հազվագյուտ հողային մետաղներ չտաս, ապա քեզ համար այնպիսի մաքսատուրքեր կլինեն, որ շատ վատ վիճակում կհայտնվես։ Դա մեր մեթոդները չեն, դա, ինչպես ինքներդ գիտեք, ուրիշների մեթոդներն են»,- ասել է Լավրովը։
Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը հնչել է միջազգային առևտրում մաքսատուրքերի և տնտեսական սահմանափակումների կիրառման շուրջ շարունակվող քննարկումների ֆոնին։ Լավրովը, մասնավորապես, ընդգծել է, որ Մոսկվան նախընտրում է տնտեսական համագործակցությունը կառուցել փոխադարձ շահերի և համաձայնեցված պայմանների հիման վրա։
Leave a Reply