Երևանի մի շարք վարչական շրջաններում արձանագրվել է օդում փոշու և ազոտի երկօքսիդի թույլատրելի նորմայի գերազանցում | Հայաստան

Written by

in

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում մթնոլորտային օդի որակի դիտարկման արդյունքները։

Ըստ հրապարակված տվյալների՝ փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ օգոստոսի 26-ից 28-ը, իսկ Նոր Նորքում՝ սեպտեմբերի 1-ին։ Շենգավիթ վարչական շրջանում փոշու գերազանցում չի արձանագրվել։

Միևնույն ժամանակ, ազոտի երկօքսիդի պարունակությունը թույլատրելի նորման գերազանցել է Կենտրոնում՝ օգոստոսի 26-ին, իսկ Նոր Նորքում՝ օգոստոսի 26-ին և սեպտեմբերի 1-ին։ Արաբկիր և Շենգավիթ համայնքներում ազոտի երկօքսիդի ցուցանիշները եղել են նորմայի սահմաններում, իսկ ծծմբի երկօքսիդի պարունակությունը մայրաքաղաքի որևէ հատվածում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *