Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Մեծ Բրիտանիան Եվրոպայի այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից։ Դա պարզապես քմահաճույք չէր, այլ վստահաբար հեռահար` ռազմավարական, որոշում էր, հիմնված հաշվարկների վրա։
Ընդհանրապես` ԵՄ-ն հիմնականում հիմնված է երկու + 1 պետությունների վրա` Ֆրանսիա, Գերմանիա + Լեհաստան։
Եթե Ֆրանսիան ռազմա-քաղաքական ավանգարդն է ԵՄ-ի, Գերմանիան` տնտեսական և տեխնոլոգիական, ապա Լեհաստանը ԵՄ-ի արևելյան կենտրոնն է, Ռուսաստանի զսպման քաղաքականության կենտրոնական և արևելաեվրոպական գլխավոր կենտրոնը։
Բայց` աշխարհակարգի վերաձևումն անխուսափելիորեն կշոշափի եվրոպական անվտանգային ճարտարապետությունը, որտեղ յուրաքանչյուր դերակատար ինքնուրույն զարգացնելու է սեփական անվտանգային և տեխնոլոգիական ուղղությունները։ Գերմանիան արդեն իսկ սկսել է հսկայական միջոցներ ներդնել անվտանգության և տեխնոլոգիաների զարգացման մեջ։ Ֆրանսիայում առավել ակտիվ են աջ ուժերը, որոնք տեսնում են Ֆրանսիան որպես լիովին ինքնիշխան և ԵՄ-ից դուրս դերակատար։ Իսկ առանց այս երկուսի ԵՄ-ն բացարձակապես չի կարող ունենալ այն ազդեցության նույնիսկ փոքր մասը, որն ուներ»։
Leave a Reply