Թրամփը կիսվել է հայ-ադրբեջանական խաղաղության մասին Ուիթքոֆի հոդվածով |

Written by

in

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջով կիսվել է իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին նվիրված հոդվածով։

Ուիթքոֆը Washington Examiner-ում հրապարակված հոդվածում նշել է, որ երկու երկրների միջև համաձայնությունը վերջ է դրել ավելի քան 35 տարի տևած հակամարտությանը՝ ընդգծելով Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դերակատարությունը խաղաղության գործընթացում։

Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ կապող հաղորդակցության ապահովման խնդրին, որի շրջանակում ձևավորվել է TRIPP երթուղու գաղափարը՝ Հայաստանի տարածքով՝ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգմամբ։

«Հարավային Կովկասն այսօր ավելի անվտանգ և կայուն է, քանի որ Թրամփը, Ալիևը և Փաշինյանը ընտրեցին արդյունքները, ոչ թե հռետորաբանությունը»,- գրել է Ուիթքոֆը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *