ՀՀ-ում «Թրամփի երթուղի» նախագծի իրականացումը թույլ կտա ԱՄՆ ռшզմական ենթակառուցվածք տեղակայել անմիջապես Իրանի սահմանի մոտ․ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ

Written by

in

Հայաստանում «Թրամփի երթուղի» նախագծի իրականացումը թույլ կտա ԱՄՆ ռազմական ենթակառուցվածք տեղակայել անմիջապես Իրանի սահմանի մոտ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Այսպես կոչված «Թրամփի երթուղին» Հայաստանի տարածքով ամերիկացիներին թույլ է տալիս տեղակայել իրենց զորքերը կամ մասնավոր ռազմական ընկերությունները, հետախուզական ենթակառուցվածքը անմիջապես Հայաստանի տարածքում և Իրանի սահմանի անմիջական հարևանությամբ», — ասել է Շևցովը:

Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով հայկական կողմը համաձայնել է համագործակցել Վաշինգտոնի և երրորդ կողմերի հետ «Թրամփի երթուղու» (TRIPP) ստեղծման համար: Այս երթուղին ենթադրում է տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում Ադրբեջանի հիմնական տարածքի և նրա էքսկլավային Նախիջևանի միջև՝ Հայաստանի տարածքով:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *