Արսեն Գևորգյանին կալանավորած Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել. տեղեկանում ենք «Դատալեքսից»։Դատավորի ինքնաբացարկից հետո գործը վերամակագրվել է դատավոր Վարդգես Սարգսյանին։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու 46–ամյա Արսեն Գևորգյանը մահացավ նոյեմբերի 10–ին կալանավայրում` կալանավորումից 20 օր անց։ Նրա մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Leave a Reply