Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերին Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Թբիլիսիում քննարկել է մշակույթի օրեր ծրագրի կազմակերպմանն առնչվող հարցեր:
Հայաստանի մշակույթի օրերը կմեկնարկեն հոկտեմբերի 7-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա-համերգով։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 8-ը Թբիլիսիում կկազմակերպվի Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցադրությունը:
Leave a Reply