Պարեկները կարող են ծառայությունն իրականացնել նաեւ անջատված փարոսիկներով

Written by

in

Պարեկները՝ ծառայողական առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայությունն իրականացնել թե՛ առկայծող փարոսիկներն անջատված, թե՛ միացված վիճակում: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Առկայծող փարոսիկները միացված կլինեն պատահարի ժամանակ գործողություններ իրականացնելիս, հանրային միջոցառումների ժամանակ երթևեկության անվտանգությունն ապահովելիս, իրավախախտում կատարած տրանսպորտային միջոցը կանգնեցնելիս, ինչպես նաև կանխարգելիչ և ծառայողական այլ առաջադրանքներ կատարելիս»,- տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *