Ռազմաբազայի փակումը կարող է հանգեցնել 15 000 աշխատատեղի կորստի․ Ֆարմանյան

Written by

in

Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի փակումը կարող է հանգեցնել մինչև 15 000 աշխատատեղի կորստի և տնտեսական ազդեցության նվազման, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը։ Նրա խոսքով՝ տարբեր գնահատականների համաձայն՝ տնտեսությունում մեկ զինծառայողի հաշվով ձևավորվում է 2-3 աշխատատեղ։

«102-րդ ռազմաբազայում շուրջ 5000 զինծառայողի հաշվարկով՝ դրա փակումը կարող է նշանակել մինչև 15 000 աշխատատեղի կորուստ կամ տնտեսական ազդեցության կրճատում»,- գրել է Ֆարմանյանը։ Նա ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ռազմաբազան գտնվում է Շիրակի մարզում, որտեղ, նրա խոսքով, աղքատության մակարդակը գերազանցում է 40%-ը։

«Ի՞նչ ազդեցություն կունենա դա Գյումրիի և ամբողջ Շիրակի տնտեսության վրա։ Հետևությունները թողնում եմ հանրությանը»,- եզրափակել է պատգամավորը։

Ֆարմանյանի հայտարարությանը նախորդել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սեպտեմբերի 1-ի հայտարարությունը, ըստ որի՝ Մոսկվան պատրաստ է դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, եթե հայկական կողմը համարի, որ դրա անհրաժեշտությունն այլևս չկա։ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայված է 1995 թվականից։ 2011 թվականին Հայաստանում ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարաձգվել է մինչև 2044 թվականը։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *