Ambion.news-ի հրապարակումից հետո Մելադա Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է՝ դիմելով լրատվական կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հասմիկ Վիրաբյանին։
Սակայն այստեղ մի կարևոր հանգամանք կա․ տվյալ նյութը պատրաստել և հրապարակման է ներկայացրել Ambion.news-ի լրագրողը, ոչ թե խմբագիրը։
Հետևաբար անհասկանալի է՝ ինչո՞ւ է տիկին Սարգսյանն իր արձագանքն ուղղել անձամբ խմբագրին՝ փոխարենը անդրադառնալու հրապարակման բովանդակությանը և ներկայացված փաստերին։Լրատվամիջոցի խմբագրի անունը հիշատակելու փոխարեն առավել կառուցողական կլիներ անդրադառնալ հրապարակված տեղեկություններին, ներկայացնել սեփական դիրքորոշումն ու, առարկությունների դեպքում, փաստարկներով հերքել դրանք։
Ambion.news-ը վերահաստատում է՝ լրատվական նյութերի պատասխանատվությունը կրում է խմբագրությունը, սակայն յուրաքանչյուր հրապարակման հեղինակն ու լրագրողի աշխատանքը պետք է հարգվեն։
Մենք բաց ենք փաստարկված արձագանքների և հրապարակման վերաբերյալ պարզաբանումների համար։ Իզաբելլա Պապայան
Leave a Reply