ԱՄՆ-ում Հայաստանի քաղաքացին դատապարտվել է Ռուսաստանին սարքավորումներ մատակարարելու համար

Written by

in

ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթինի դաշնային դատարանը Հայաստանի քաղաքացի Կամո Կիրակոսյանին դատապարտել է 2 տարի 2 ամիս ազատազրկման՝ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու և ԱՄՆ-ից ռուսական ընկերությանը սարքավորումներ մատակարարելու գործով։

ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ Կիրակոսյանը 2022 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի օգոստոսը հանդես է եկել որպես միջնորդ գնորդ՝ ամերիկյան արտադրության, այդ թվում՝ կիսահաղորդիչների արտադրության համար կիրառելի բաղադրիչներ ձեռք բերելով և դրանք վերավաճառելով ռուսական կողմին։

Կիրակոսյանը ամերիկյան ընկերություններին ներկայացել է որպես Հայաստանից գործող գնորդ՝ թաքցնելով ապրանքների վերջնական ստացողներին։ Գործի նյութերի համաձայն՝ նա համագործակցել է ռուսական «Վակուում.ռու» ընկերության հետ։

2026 թվականի ապրիլին Կիրակոսյանը ընդունել էր մեղքը դաշնային օրենսդրությունը խախտելու նպատակով դավադրության մեկ դրվագով։

Նա ձերբակալվել էր Գերմանիայում 2024 թվականին և 2025 թվականի օգոստոսին արտահանձնվել ԱՄՆ-ին։ ԱՄՆ իշխանությունների տվյալներով՝ սա վերջին չորս տարիների ընթացքում առաջին դեպքն է, երբ Հայաստանի քաղաքացին ԱՄՆ-ում դատապարտվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու համար։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *