Օվերչուկ․ Փաշինյանի՝ «Ռուսական եկաթուղիների» «թունավոր» լինելու մասին հայտարարությունը կապ չունի իրականության հետ

Written by

in

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Ռուսական երկաթուղիները» պատժամիջոցների պատճառով Հայաստանի համար «թունավոր» են, չի համապատասխանում իրականությանը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Նիկոլ Վովաևիչը մեզ ասում է, թե իբր «Ռուսական երկաթուղիները» որոշ պատժամիջոցային պատճառներով թունավոր են Հայաստանի համար, բայց «Ռուսական երկաթուղիները» բեռների մատակարարումներ են իրականացնում Ռուսաստանի տարածքով՝ տարանցիկ բեռների, օրինակ, դեպի Եվրոպա, և «Ռուսական երկաթուղիների» նկատմամբ որևէ թունավորության կամ պատժամիջոցայնության մասին հարց ոչ ոք չի բարձրացնում, բացի Փաշինյանից»,- ասել է նա լրագրողներին։

Օվերչուկը հայտնել է, որ ՌԺԴ-ն շարունակում է ապահովել բեռների տարանցումը Ռուսաստանի տարածքով, այդ թվում՝ դեպի Եվրոպա ուղևորվող բեռների, չնայած հայկական վարչապետի՝ պատժամիջոցային ռիսկերի մասին հայտարարություններին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *