Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել

Written by

in

Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 26-ին՝ ժամը 14։14-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի բնակավայրի Աղբյուրակի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Նախնական տվյալներով՝ այրվում է եռահարկ տան տանիք՝ մոտ 400 քմ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *