Blog

  • Իրանի Իսլամական Հանրապետության՝ Կապանում գլխավոր հյուպատոսի ուղերձը Սյունիքի մարզի պաշտոնյաներին և բնակչությանը

    Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայեջին ուղերձ է հղել Սյունիքի մարզի պաշտոնյաներին և բնակչությանը։

    «Հայաստանի Հանրապետության բարեկամ պետութանը և ժողովրդին։
    Ինձ համար մեծ ուրախություն և պատիվ է՝ Իրանի Իսլամական Հանրապետության՝ Կապան քաղաքում, պատմական և ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելուց և նշանակման մասին հավատարմագիրը ներկայացնելուց հետո ստանձնել իմ պարտականությունները։

    Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը ունեն երկարամյա և խոր արմատներ ունեցող հարաբերություններ, որոնք չեն սահմանափակվում միայն պաշտոնական և դիվանագիտական կապերով, այլ իրենց հիմքում կրում են երկու ժողովուրդների պատմական, մշակութային, հասարակական և մարդկային սերտ առնչությունները։ Աշխարհագրական հարևանությունը, ընդհանուր պատմական անցյալը, սահմանի երկու կողմերում ապրող համայնքների միջև երկարամյա կապերն ու Իրանի և Հայաստանի ժողովուրդների փոխադարձ հարգանքը արժեքավոր ներուժ են, որոնք վերջին տարիների ընթացքում նպաստել են երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը։

    Այս համատեքստում Սյունիքի մարզն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Իր աշխարհագրական և պատմական դիրքի շնորհիվ այն մշտապես եղել է Իրանի և Հայաստանի միջև կապի և հաղորդակցության կարևորագույն օղակներից մեկը։ Մշակութային և պատմական արժեքավոր ներուժից բացի՝ Սյունիքի մարզը դարեր շարունակ եղել է երկու երկրների ժողովուրդների տեղաշարժի, փոխգործակցության և շփումների կարևոր տարածք։ Սյունիքի՝ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանին մոտ գտնվելը մարզը դարձնում է տնտեսական, առևտրային, մշակութային, զբոսաշրջային և մարդասիրական համագործակցության զարգացման կարևոր հարթակ։

    Սյունիքի հարուստ մշակութային ժառանգությունն ու քաղաքակրթական անցյալը, տարածաշրջանի ընդհանուր պատմամշակութային ժառանգության հետ մեկտեղ, արժեքավոր հնարավորություններ են ստեղծում Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև գիտական, հնագիտական, թանգարանային, զբոսաշրջային և մշակութային համագործակցության ընդլայնման համար։ Համոզված եմ, որ ընդհանուր ժառանգության պահպանմանն ու մշակույթների փոխադարձ ճանաչմանն ուղղված ուշադրությունը կնպաստի ոչ միայն անցյալի պահպանմանը, այլև երկու ժողովուրդների միջև առավել սերտ և բովանդակալից ապագայի կերտմանը։

    Իմ առաքելության ընթացքում կձգտեմ՝ օգտագործելով առկա հնարավորությունները և սերտորեն համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական և տեղական իշխանությունների, Սյունիքի մարզի պատասխանատուների, համայնքապետարանների, մշակութային, տնտեսական և հասարակական կառույցների, ինչպես նաև մարզի հարգարժան բնակիչների հետ, քայլեր ձեռնարկել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ։ Հույս ունեմ նաև, որ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը կկարողանա առավել արդյունավետ կերպով հանդես գալ որպես երկու երկրների ժողովուրդների, կառույցների և ներուժի միջև կապող կամուրջ՝ նպաստելով տարբեր ոլորտներում փոխադարձ համագործակցության զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։

    Վստահ եմ, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները, հիմնվելով փոխադարձ վստահության, երկու երկրների ինքնիշխանության և շահերի նկատմամբ հարգանքի, ինչպես նաև առկա համատեղ հնարավորությունների արդյունավետ օգտագործման վրա, կշարունակեն զարգանալ և ընթանալ կառուցողական ուղով։

    Հարգանքով և Հայաստանի Հանրապետության բարեկամ կառավարությանը և ժողովրդին ուղղված լավագույն բարեմաղթանքներով՝ Դավուդ Յայեջի։»

  • Արտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ


    Հասարակություն





    Սեպտեմբերի 28-ին շորթման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 33-ամյա Դավիթ Ա․-ն և հայտնել, որ 2021 թվականին «Օդնոկլասնիկ» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է 51-ամյա Քրիստինե Մ․-ի հետ, ով 2021-2022 թվականների ընթացքում տարբեր պատրվակներով խաբեությամբ իրենից վերցրել է 2-3 մլն դրամ գումար։ Այնուհետև վերջինիս դուստրը՝ Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Սոնա Մ․-ն, ծանոթացրել է ոմն Անիի հետ, ով ներկայացել է որպես Քրիստինե Մ․-ի փաստաբան։ Վերջինս 2023-2026 թվականների ընթացքում Դավիթ Ա․-ից շորթել է գումար՝ հայտնելով, թե տեղյակ է, որ Դավիթը սեռական կապի մեջ է Քրիստինե Մ․-ի դստեր՝ Սոնա Մ․-ի հետ, և եթե գումար չտա, այդ մասին կհայտնի Քրիստինե Մ․-ին։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղամարդը ոստիկաններին հայտնել է նաև, որ մեկ այլ դրվագով Անին իրենից գումար է շորթել՝ հայտնելով, թե Քրիստինե Մ․-ն սպանել է իր հորաքրոջը, իսկ Դավիթը հանդիսանում է նրա հանցակիցը։ Այդ հարցին «լուծում տալու» համար Դավիթ Ա․-ից և նրա մորից՝ Մարիետտա Յ․-ից, տունը գրավադրելու միջոցով, Դավթաշենի «Ամիօ» բանկում առձեռն ստացել է շուրջ 5 մլն 500 հազար դրամ գումար։

    Ըստ Դավիթ Ա․-ի հաղորդման՝ ընդհանուր 2023-2026 թվականների ընթացքում ոմն Անին իրենից շորթել է շուրջ 25-30 մլն դրամ գումար։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոմն Անին հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Անի Հ․-ն։

    Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Խուդաթյանն ու Ջհանյանը լեռնամետալուրգիայի ոլորտում հուշագիր ստորագրեցին

    Ասյօր՝ հոկտեմբերի 17-ին, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության միջև՝ լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոնի (think tank) ստեղծման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ։

    Կենտրոնը կծառայի որպես հետազոտությունների, քաղաքականության վերլուծության և պետական ու մասնավոր հատվածների երկխոսության համատեղ հարթակ՝ նպաստելով հիմնավորված որոշումների կայացմանը և ոլորտի կայուն զարգացմանը։

    Մանրամասները՝ տեսանյութում։

  • Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Լեհաստանում զորավարժություններ կանցկացնեն՝ Ուկրաինայում հնարավոր առաքելությանը նախապատրաստվելու համար





    Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի զինվորականները նոյեմբերին Լեհաստանում կմասնակցեն լայնածավալ զորավարժությունների, որոնց ընթացքում կմշակեն զորքերի ու ռազմական բեռների տեղափոխման սցենարներ՝ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ուկրաինային հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։ Այս մասին, Պենտագոնում ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ հանդիպումից հետո հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգը, փոխանցում է Daily Mail-ը։

     

     

    Բրիտանական մամուլի տվյալներով՝ վարժանքներին կներգրավվի առնվազն 1500 զինծառայող։ Դրանք կօգնեն եվրոպական երկրներին նախապատրաստվել հրադադարի համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինայում բազմազգ ուժերի հնարավոր տեղակայմանը։

    «Հաջորդ ամիս հազարավոր զինծառայողներ կմասնակցեն Լեհաստանում կայանալիք խոշոր զորավարժություններին, որպեսզի պատրաստ լինենք աջակցելու Ուկրաինային թե՛ ռազմական պատրաստության, թե՛ հետպատերազմյան վերականգնման հարցում»,— հայտարարել է Սթրիթինգը։

     

     

    Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան «ցանկացողների կոալիցիայի» մյուս անդամների հետ նախատեսում է նախօրոք պատրաստվել Ուկրաինայում խաղաղության և անվտանգության ապահովմանը։

    Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության աղբյուրը հայտնել է, որ զորավարժությունների ընթացքում կմշակվեն մեկ տարածքում տեղակայված բազմազգ ուժերի համատեղ գործողությունները։ Լեհաստանի վարչապետը նույնպես ողջունել է վարժանքների անցկացումը՝ ընդգծելով բրիտանացի և ֆրանսիացի զինվորականների ներկայության կարևորությունը։

     

     

    Միևնույն ժամանակ, բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոլի Ուոքերը զինծառայողներին զգուշացրել է համաշխարհային անկայունության խորացմանը պատրաստ լինելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան շուտով ստիպված կլինի հանրության հետ ավելի անկեղծ զրույց վարել առկա սպառնալիքների և հնարավոր հակամարտությանը երկրի պատրաստվածության շուրջ։

    Զորավարժությունները կանցկացվեն ռուս-ուկրաինական շարունակվող մարտերի և հնարավոր հրադադարի շուրջ քննարկումների ֆոնին։

    Մասնավորապես՝ «էներգետիկ զինադադարի» մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո էլ Ուկրաինան շարունակել է հարվածներ հասցնել ռուսական նավթավերամշակման օբյեկտներին։ Թրամփն այդ հարձակումները «խայտառակություն» է անվանել՝ նշելով, որ դրանք կարող են հանգեցնել էներգակիրների համաշխարհային գների աճին։




    դիտվել է 45 անգամ

  • Վալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել

    Եվրոպայի երիտասարդների առաջնության 95 կգ քաշային կարգում ծանրամարտիկ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 160 կգ, սակայն չի կարողացել գլխավերևում պահել 165 կգ: Այս վարժությունում դարձել է փոքր արծաթե մեդալակիր։

    Հրում վարժությունում Մովսիսյանը ունեցել է երկու հաջող մոտեցում ու բարձրացրել է 180 կգ ու 187 կգ: Երկամարտի 347 կգ արդյունքով Վալերիկ Մովսիսյանը Եվրոպայի այս առաջնությունում 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել։

  • Արտակարգ դեպք՝ Երևանում․ երեք անչափահասներ Դավիթաշենում հրկիզել են «Ռիբոկ» սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը՝ պատճառելով 2 մլն 200 հազար դրամի վնաս





    Սեպտեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Ռիբոկ» սպորտային ակումբի տարածքում այրվում են էլեկտրական լարեր։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 50-ամյա Արմենուհի Գ․-ն հայտնել է, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Փիրումյանների 5 հասցեում գործող «Ռիբոկ» սպորտային ակումբի հարևանությամբ գտնվող թիվ 40/2 շենքի բակից երեք անչափահաս երեխա, պարսպի վրայով անցնելով, մուտք են գործել ակումբի տարածք և դիտավորյալ հրկիզել ակումբի հետնամասում գտնվող էլեկտրական սնուցման համակարգը՝ ակումբին պատճառելով 2 մլն 200 հազար դրամի գույքային վնաս։

    Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արմենուհի Գ․-ն «Թայգր Գրուպ» ՍՊԸ-ի տնօրենն է։




    դիտվել է 28 անգամ

  • Գյումրին սովորական քաղաք չէ․ Վարդան Ղուկասյանի տոնական ուղերձը





    Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գյումրեցիներին շնորհավորել է քաղաքի օրվա առթիվ։

    Ուղերձում Ղուկասյանը նշել է․ «Սիրելի՛ գյումրեցիներ, աշխարհասփյուռ հայրենակիցներ․

    ​Ի սրտե, ամենաջերմ ու ազնիվ զգացմունքներով շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի, մեր պաշտելի քաղաքի՝ Գյումրու տոնի առթիվ։

    Գյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է, մեր մշակութային ողնաշարն ու հոգևոր ամրոցը։

    ​Այս քաղաքի ամեն մի քարը, ամեն մի սև քարե շենքն ու կամարը պատմում են մեր ժողովրդի տաղանդի, արհեստի, պատվախնդրության ու անկոտրում ոգու մասին։ Գյումրին դիմակայել է դարերի փորձություններին, վերապրել է դժվարագույն արհավիրքներ, բայց երբեք չի կոտրվել, չի կորցրել իրեն բնորոշ ջերմությունը, լավատեսությունը, յուրահատուկ հումորն ու հյուրասիրությունը։

    ​Այսօր մեր մեծագույն պարտքն է ոչ միայն հպարտանալ Գյումրու հարուստ պատմությամբ ու մեծանուն զավակներով, այլև ամենօրյա քրտնաջան ու նվիրված աշխատանքով շենացնել մեր հայրենի տունը։ Գյումրին պետք է շարունակի ապրել, զարգանալ, ծաղկել և իր հյուրընկալ դռները բացել աշխարհի առջև՝ պահպանելով իր ավանդական ու անկրկնելի ոգին։

    ​Սիրելի՛ համաքաղաքացիներ,

    Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ ձեր աշխատանքի, ձեր սրտացավության և մեր քաղաքի հանդեպ ունեցած անսահման սիրո համար։

    ​Թող Աստծո աջն ու օրհնությունը միշտ լինեն մեր քաղաքի, մեր օջախների և մեր ընտանիքների վրա։ Թող մեր քաղաքում միշտ հնչի մանկան ծիծաղը, թող թագավորեն խաղաղությունն ու համերաշխությունը։

    ​Շնորհավո՛ր տոնդ, հավերժական ու անպարտ իմ Գյումրի»։




    դիտվել է 16 անգամ

  • Հրազդանն այս իշխանությունները դարձրել են գավառական քաղաք․ էս ինչ է․․․ (video)

    Հրազդանն այս իշխանությունները դարձրել են գավառական քաղաք․ էս ինչ է․․․ (video)

  • Մոսկվայում ձեր ավանտյուրան չե՛ն մոռանում․ ի՞նչ է խոստովանել Փաշինյանը․ Անդրանիկ Հովհաննիսյան (video)

    Մոսկվայում ձեր ավանտյուրան չե՛ն մոռանում․ ի՞նչ է խոստովանել Փաշինյանը․ Անդրանիկ Հովհաննիսյան (video)

  • Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոն

    Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։

    Փաստաթուղթը ստորագրվել է Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026 համաժողովի շրջանակում և նախատեսում է լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոնի (think tank) ստեղծում։

    Կենտրոնը կծառայի որպես հետազոտությունների, քաղաքականության վերլուծության և պետական ու մասնավոր հատվածների միջև երկխոսության միասնական հարթակ՝ նպաստելով հիմնավորված որոշումների կայացմանն ու ոլորտի կայուն զարգացմանը։