Blog

  • Ինչպիսին է Հայաստանում դատական և իրավական համակարգը

    Ինչպիսին է Հայաստանում դատական և իրավական համակարգը

  • Ադրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան


    Քաղաքականություն






    Այս թողարկման ընթացքում քննարկում ենք Ադրբեջանում հիջաբի շուրջ սրված ներքաղաքական իրավիճակը, կրթական հաստատություններում դրա սահմանափակման փորձերը և այն պատճառները, թե ինչու կարող է քաղաքական իսլամը դառնալ Ալիևի իշխանության համար ներքին մարտահրավեր։

    Զրույցում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի քաղաքական համակարգի երկարամյա փակվածությանը, Ալիևի ընտանիքի տնտեսական ու քաղաքական ազդեցությանը, հասարակության սոցիալական դժգոհություններին և այն հարցին, թե ինչ է տեղի ունենում, երբ հակահայկական օրակարգը աստիճանաբար կորցնում է հասարակությանը մոբիլիզացնելու նախկին ուժը։

    Առանձին թեմա է Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների բարդ համակարգը։ Քննարկվում է Էրդողանի քաղաքականության ազդեցությունը, Թուրքիայի՝ հիջաբի հարցում հակառակ ուղղությամբ գնացած փորձը, Ադրբեջանի ներսում շիա և սունի համայնքների հավասարակշռման խնդիրը, ինչպես նաև Ալիևի՝ սեփական «ադրբեջանական իսլամի» մոդելը պահպանելու փորձերը։

    Թողարկման երկրորդ հատվածում քննարկվում են ԱՄՆ–Ուկրաինա հարաբերությունների վերջին զարգացումները, Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու միջև խորացող տարաձայնությունները, Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության սահմանափակումները, ինչպես նաև Եվրոպայի հնարավոր դերը պատերազմի շարունակության դեպքում։ Անդրադարձ կա նաև Իրանի շուրջ հնարավոր նոր սրացումներին, եվրոպական քաղաքականության փոփոխվող տրամաբանությանը, Ֆրանսիայի ու Գերմանիայի ներքին զարգացումներին։



  • Սիրել մեկին, բայց ցանկանալ ուրիշի՞ն․ որտե՞ղ է ավարտվում ցանկությունը և սկսվում դավաճանությունը

    Կարելի՞ է սիրել մեկին և ցանկանալ ուրիշին։⁉️❤️

    Հետաքրքիր է, որ նեյրոգիտությունը դիտարկում է սերը, սեռական ցանկությունն ու հուզական կապվածությունը որպես փոխկապակցված, բայց մասամբ տարբեր համակարգեր։

    Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեկ մարդու հետ խոր հուզական կապվածությունը պարտադիր չէ, որ բացառի ուրիշի նկատմամբ սեռական գրավչության առաջացումը։

    Բայց, եթե սերն ու ցանկությունը միշտ չէ, որ համընկնում են, ապա ի՞նչն է իրականում սահմանում հավատարմությունը։ Մեր զգացմունքնե՞րը, ցանկություննե՞րը, թե՞ գիտակցված ընտրությունները։
    Եվ արդյո՞ք ուրիշի նկատմամբ ցանկությունը կարող է գոյակցել անկեղծ սիրո հետ։

    Հետաքրքիր է ոչ թե ճիշտ կամ սխալ պատասխանը, այլ թե ինչպե՞ս են տարբեր մարդիկ ընկալում այս երևույթը։

    Գրեք ձեր կարծիքը։ #ցանկություն #սեր #հարաբերություններ #առողջտղամարդ

  • Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

    Հանքարդյունաբերության ոլորտի կարևոր մարտահրավերներից մեկն այն է, որ Հայաստանի քաղաքացիները ոլորտը համարեն իրենցը, այսինքն օտարության ու շահագործման տպավորություն չթողնի ոլորտը, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի ժամանակ։

    «Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է, այսինքն իրականացնողն է տեխնոլոգիական գործունեության։ Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետքա դառնա առաջամարտիկը ՀՀ-ում բաց բաժնետիրացման ինստիտուտները զարգացնելու, նկատի ունեմ ընկերությունների ցուցակման գործընթացը ֆոնդային բորսաներում»,-նշել է նա։

  • IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ


    Հասարակություն





    IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ–ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։

    Armenia Tree Project-ի, Մատենադարանի և My Forest Armenia-ի հետ համագործակցությամբ բանկը շարունակում է նպաստել կանաչ տարածքների զարգացմանը, անտառների վերականգնմանը և կենսաբազմազանության պահպանությանը։

    Բանկը կներգրավվի նաև AI4Biodiversity-ի ակտիվություններին՝ կարևորելով կենսաբազմազանության պահպանության գործում արհեստական բանականության կիրառման հնարավորությունները։ «Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցով IDBank-ը կմասնակցի նաև «Կանայք կլիմայում» միջոցառմանը, որտեղ շուրջ 400 մասնակից կքննարկի կլիմայական օրակարգում կանանց դերն ու հնարավորությունները։ 

    35 տարվա գործունեության ընթացքում IDBank-ը հետևողականորեն զարգացրել է իր թվային լուծումներն ու ծառայությունները՝ դրանք համադրելով պատասխանատու և կայուն գործունեության սկզբունքների հետ։ COP17-ին մասնակցությունը ևս արտացոլում է բանկի հանձնառությունը՝ գործընկերների հետ նպաստելու բնապահպանական նախաձեռնությունների իրականացմանը և նորարարական լուծումների զարգացմանը։ Այս մոտեցմամբ IDBank-ը շարունակում է ձևավորել իր զարգացման հաջորդ փուլի տեսլականը՝ նորարարությունը, թվայնացումն ու կայուն զարգացումը դիտարկելով որպես երկարաժամկետ արժեք ստեղծելու կարևոր բաղադրիչներ։

    Բանկի 35-ամյակին նվիրված նոր ծրագրերը ևս ուղղված են կանաչ տարածքների զարգացմանն ու երկարաժամկետ բնապահպանական արժեքի ստեղծմանը։ 

    IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

    010593333



  • Գայանե Զարգարյանի դեմ իրականացվող այս ահակաբեկչական գրոհը՝ կներառվի մեր կողմից պատրաստվող միջազգային զեկույցում.Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

    Շուրջ մեկ ամիս է, ինչ տարբեր ՖԲ հարթակներից, ինչպես նաեւ «Տիկ-Տոկյան» անառակաբարո էջերից, մեր գործընկեր, Հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանի դեմ, ով հանդիսանում է NewsMedia.am Լրատվական Գործակալության ղեկավարը սկսվել է բառիս բուն իմաստով ահաբեկչական գրոհ, որն ուղեկցվում է այլեւս կոնկրետ կոչերով.այն է «սպանել, կառափնարան տանել, հաշվեհարդար տեսնել» լրագրողի հետ, քանի որ ըստ այդ հանցագործ բանդայի մեր գործընկերը միջազգային նշանակության ագենտ է: Նշենք, որ այդ կոչերը , (որի սքրինները առկա են) բացահայտ կերպով արվում են արժեհամակարգ կոչված նախաձեռնության էջից, որի նախաձեռնության պաշտոնական հասցեատերը «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանն է: Ավելին, այդ էջերը շարունակում են ապօրիանաբար օգտագործել մեր գործընկերոջ լուսանկարները, տարածելով զրպարտիչ, սուտ եւ կեղծ տեղեկություններ, ատելության քարոզ տարածելով Գայանե Զարգարյանի դեմ՝նպատակ ունենալով ֆիզիկական հաշվեհարդարի ֆրոնտ բացել մեր Գործընկերոջ նկատմամբ: Այս աննախադեպ գրոհի, այլեւս սպանության կոչեր հնչեցնող բանդայի գործունեության հետ կապված, «Իրավունք»-ի հետ զրույցում ուշագրավ մեկնաբանություն տվեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, նախ արձանագրելով.

    – Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ տեղեկացրեցիք մեզ լրագրողի նկատմամբ իրականացվող նման արշավի մասին, որովհետեւ մենք դա գնահատում ենք որպես ճնշում լրագրողի նկատմամբ եւ առաջիկա մեր զեկույցում դա կներկայացվի եւ կհաշվառվի որպես ճնշում լրագրողի նկատմամբ: Մենք դատապարտում ենք ցանկացած նման երեւույթ եւ համարում ենք, որ լրագրողի դեմ իրականացվող արշավը պետք իրավապահ մարմինների ուշադրությանն արժանանա: Ցավոք վերջին շրջանում տարածված երեւույթ է, երբ որոշ լրատվամիջոցներ դիմում են իրավապահ մարմիններին, գործը հասնում է դատարան:

    Ես կոչ կանեի, որպեսզի Գայանե Զարգարյանը նույնպես դիմի իրավապահներին եւ անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք նաեւ իրավական խորհրդատվություն տրամադրել այդ գործընթացում եւ սատարել լրագրողին:

    Ես մեր համերաշխությունն եմ հայտնում լրագրողին եւ կարծում եմ, որ եթե նույնիսկ նրա հրապարակումների մեջ ինչ-ինչ օգտատատեր կամ հրապարակման թիրախ հանդիսացած անձիք իրականությանը չհամապատասխանող բաներ են նկատել, ապա դրա համար գոյություն ունեն արտադատական մեխանիզմներ ի վերջո կան բարձր դատարաններ: Բայց հոգեբանական ճնշում գործադրելը, վիրավորելը, սպառնալը դրանք արդեն իսկ քրեորեն հետապնդելի գործողություններ են, որոնք պետք է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվեն:

  • Արտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով շորթել են շուրջ 30 մլն դրամ

    Սեպտեմբերի 28-ին երևանցի 33-ամյա Դավիթ Ա.-ն դիմել է ոստիկանություն՝ նշելով, որ 2021-ին «Օդնոկլասնիկ»-ով ծանոթացած 51-ամյա Քրիստինե Մ.-ն 2021-2022-ին խաբեությամբ վերցրել է 2-3 մլն դրամ։

    Նրա դուստրը՝ 19-ամյա Սոնա Մ.-ն, նրան ծանոթացրել է Անիի հետ, ով ներկայացել է որպես Քրիստինե Մ.-ի փաստաբան և 2023-2026-ին շորթել գումար՝ շանտաժելով։ Մեկ դրվագով «քույրիկի սպանության» և հանցակցման մասին հայտարարություններով Դավթաշենի «Ամիո» բանկում Դավիթ Ա.-ից ու նրա մորից՝ Մարիետա Յ.-ից, առձեռն վերցրել է մոտ 5,5 մլն դրամ։

    Ընդհանուր՝ 2023-2026-ին շորթվել է շուրջ 25-30 մլն դրամ։ Պարզվել է, որ Անին Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Անի Հ.-ն է։ Նյութերը փոխանցվել են ՔԿ Երևանի քաղաքի վարչության Աջափնյակ և Դավթաշեն բաժին։

  • Ռոմանոս Պետրոսյանի զինծառայող որդու 20-ամյակն են ճոխ նշել. ովքեր են ներկա եղել

    Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, ՀԷՑ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի որդու 20-ամյակն էր։ Թեեւ տղան գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ եւ կարճ ժամանակով է եկել տուն, սակայն Ռոմանոս Պետրոսյանը ճոխ խնջույք է կազմակերպել` որդու տարեդարձի առիթով: Խնջույքն անցկացվել է Աբովյան քաղաքից ոչ հեռու գտնվող «Սարին» ռեստորանում, մոտ 70 հյուր է ներկա գտնվել, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ ու կառավարության անդամներ, Նիկոլ Փաշինյանը թեև հրավիրված է եղել, բայց ներկա չի գտնվել: Հավանաբար COP17-ի հյուրերով է զբաղված եղել: Ռոմանոս Պետրոսյանը ռեստորան է եկել անվտանգության աշխատակիցներով շրջապատված։ Երեկոն վարել է հանդիսավար Արման Իսպիրյանը, DJ-ը եղել է Մանուկ Թորգոմյանը, իսկ հարվածային գործիքների վրա նվագել է Տիգրան Գալստյանը։ Խնջույքի, հանդիսավարի ու երաժշտության համար Պետրոսյանն ավելի քան 3 մլն դրամ է վճարել։

    Ի դեպ հանդիսավարին ու երաժիշտներին նախապես զգուշացվել է, որ միջոցառումից կադրեր չհրապարակեն իրենց էջերում, քանի որ կառավարության ներկայացուցիչներ կան եւ միջոցառումը փակ է։ Նշենք, որ Պետրոսյանի որդին 3 ամսից ավարտելու է զինծառայությունը։

  • Արամ Մելիքյանը՝ Էլիզի հետ հարաբերությունների մասին


    BestNews | Արամ Մելիքյանը՝ Էլիզի հետ հարաբերությունների մասին












    news-details

    Արամ Մելիքյանը՝ Էլիզի հետ հարաբերությունների մասին


  • Իրանի Իսլամական Հանրապետության՝ Կապանում գլխավոր հյուպատոսի ուղերձը Սյունիքի մարզի պաշտոնյաներին և բնակչությանը

    Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայեջին ուղերձ է հղել Սյունիքի մարզի պաշտոնյաներին և բնակչությանը։

    «Հայաստանի Հանրապետության բարեկամ պետութանը և ժողովրդին։
    Ինձ համար մեծ ուրախություն և պատիվ է՝ Իրանի Իսլամական Հանրապետության՝ Կապան քաղաքում, պատմական և ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելուց և նշանակման մասին հավատարմագիրը ներկայացնելուց հետո ստանձնել իմ պարտականությունները։

    Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը ունեն երկարամյա և խոր արմատներ ունեցող հարաբերություններ, որոնք չեն սահմանափակվում միայն պաշտոնական և դիվանագիտական կապերով, այլ իրենց հիմքում կրում են երկու ժողովուրդների պատմական, մշակութային, հասարակական և մարդկային սերտ առնչությունները։ Աշխարհագրական հարևանությունը, ընդհանուր պատմական անցյալը, սահմանի երկու կողմերում ապրող համայնքների միջև երկարամյա կապերն ու Իրանի և Հայաստանի ժողովուրդների փոխադարձ հարգանքը արժեքավոր ներուժ են, որոնք վերջին տարիների ընթացքում նպաստել են երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը։

    Այս համատեքստում Սյունիքի մարզն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Իր աշխարհագրական և պատմական դիրքի շնորհիվ այն մշտապես եղել է Իրանի և Հայաստանի միջև կապի և հաղորդակցության կարևորագույն օղակներից մեկը։ Մշակութային և պատմական արժեքավոր ներուժից բացի՝ Սյունիքի մարզը դարեր շարունակ եղել է երկու երկրների ժողովուրդների տեղաշարժի, փոխգործակցության և շփումների կարևոր տարածք։ Սյունիքի՝ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանին մոտ գտնվելը մարզը դարձնում է տնտեսական, առևտրային, մշակութային, զբոսաշրջային և մարդասիրական համագործակցության զարգացման կարևոր հարթակ։

    Սյունիքի հարուստ մշակութային ժառանգությունն ու քաղաքակրթական անցյալը, տարածաշրջանի ընդհանուր պատմամշակութային ժառանգության հետ մեկտեղ, արժեքավոր հնարավորություններ են ստեղծում Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև գիտական, հնագիտական, թանգարանային, զբոսաշրջային և մշակութային համագործակցության ընդլայնման համար։ Համոզված եմ, որ ընդհանուր ժառանգության պահպանմանն ու մշակույթների փոխադարձ ճանաչմանն ուղղված ուշադրությունը կնպաստի ոչ միայն անցյալի պահպանմանը, այլև երկու ժողովուրդների միջև առավել սերտ և բովանդակալից ապագայի կերտմանը։

    Իմ առաքելության ընթացքում կձգտեմ՝ օգտագործելով առկա հնարավորությունները և սերտորեն համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական և տեղական իշխանությունների, Սյունիքի մարզի պատասխանատուների, համայնքապետարանների, մշակութային, տնտեսական և հասարակական կառույցների, ինչպես նաև մարզի հարգարժան բնակիչների հետ, քայլեր ձեռնարկել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ։ Հույս ունեմ նաև, որ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը կկարողանա առավել արդյունավետ կերպով հանդես գալ որպես երկու երկրների ժողովուրդների, կառույցների և ներուժի միջև կապող կամուրջ՝ նպաստելով տարբեր ոլորտներում փոխադարձ համագործակցության զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։

    Վստահ եմ, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները, հիմնվելով փոխադարձ վստահության, երկու երկրների ինքնիշխանության և շահերի նկատմամբ հարգանքի, ինչպես նաև առկա համատեղ հնարավորությունների արդյունավետ օգտագործման վրա, կշարունակեն զարգանալ և ընթանալ կառուցողական ուղով։

    Հարգանքով և Հայաստանի Հանրապետության բարեկամ կառավարությանը և ժողովրդին ուղղված լավագույն բարեմաղթանքներով՝ Դավուդ Յայեջի։»