Ռոմանոս Պետրոսյանի զինծառայող որդու 20-ամյակն են ճոխ նշել. ովքեր են ներկա եղել

Written by

in

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, ՀԷՑ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի որդու 20-ամյակն էր։ Թեեւ տղան գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ եւ կարճ ժամանակով է եկել տուն, սակայն Ռոմանոս Պետրոսյանը ճոխ խնջույք է կազմակերպել` որդու տարեդարձի առիթով: Խնջույքն անցկացվել է Աբովյան քաղաքից ոչ հեռու գտնվող «Սարին» ռեստորանում, մոտ 70 հյուր է ներկա գտնվել, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ ու կառավարության անդամներ, Նիկոլ Փաշինյանը թեև հրավիրված է եղել, բայց ներկա չի գտնվել: Հավանաբար COP17-ի հյուրերով է զբաղված եղել: Ռոմանոս Պետրոսյանը ռեստորան է եկել անվտանգության աշխատակիցներով շրջապատված։ Երեկոն վարել է հանդիսավար Արման Իսպիրյանը, DJ-ը եղել է Մանուկ Թորգոմյանը, իսկ հարվածային գործիքների վրա նվագել է Տիգրան Գալստյանը։ Խնջույքի, հանդիսավարի ու երաժշտության համար Պետրոսյանն ավելի քան 3 մլն դրամ է վճարել։

Ի դեպ հանդիսավարին ու երաժիշտներին նախապես զգուշացվել է, որ միջոցառումից կադրեր չհրապարակեն իրենց էջերում, քանի որ կառավարության ներկայացուցիչներ կան եւ միջոցառումը փակ է։ Նշենք, որ Պետրոսյանի որդին 3 ամսից ավարտելու է զինծառայությունը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *