Blog

  • Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ Հայտարարություն


    Քաղաքականություն





    «ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։

    «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանն աջակցելու պայմաններում իշխանությունները պարտավոր են հստակ ներկայացնել ծրագրի նպատակները, պայմաններն ու ակնկալվող արդյունքները։

    Մենք դեմ չենք ժողովուրդների միջև երկխոսությանը և ակադեմիական համագործակցությանը, սակայն նման նախաձեռնությունները պետք է հիմնված լինեն փոխադարձության, հավասարության, թափանցիկության և ազգային շահերի պաշտպանության վրա։ Հայ երիտասարդությունը չպետք է վերածվի արտաքին քաղաքականության քարոզչական գործիքի։

    Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝

    – հրապարակել ծրագրի ամբողջական բովանդակությունն ու իրականացման պայմանները,

    – ներկայացնել թուրքական կողմի պարտավորությունները և Հայաստանի համար ակնկալվող արդյունքները,

    – բացառել Հայոց ցեղասպանության հարցի նսեմացմանը, պատմական հիշողության աղավաղմանը կամ ազգային շահերի ստորադասմանը նպաստող ցանկացած համագործակցություն։

    ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դեմ է ազգային արժանապատվության հաշվին երկխոսություն պարտադրելուն և պահանջում է հանրությանը ներկայացնել, թե ինչպես է այս նախաձեռնությունը ծառայելու Հայաստանի Հանրապետության շահերին։

    Մեր պատմությունը սակարկության առարկա չէ՛։ Մեր ազգային արժանապատվությունը՝ նույնպես» ,- նշված է հայտարարությունում։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

    «ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։

    «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանն աջակցելու պայմաններում իշխանությունները պարտավոր են հստակ ներկայացնել ծրագրի նպատակները, պայմաններն ու ակնկալվող արդյունքները։

    Մենք դեմ չենք ժողովուրդների միջև երկխոսությանը և ակադեմիական համագործակցությանը, սակայն նման նախաձեռնությունները պետք է հիմնված լինեն փոխադարձության, հավասարության, թափանցիկության և ազգային շահերի պաշտպանության վրա։ Հայ երիտասարդությունը չպետք է վերածվի արտաքին քաղաքականության քարոզչական գործիքի։

    Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝

    — հրապարակել ծրագրի ամբողջական բովանդակությունն ու իրականացման պայմանները,

    — ներկայացնել թուրքական կողմի պարտավորությունները և Հայաստանի համար ակնկալվող արդյունքները,

    — բացառել Հայոց ցեղասպանության հարցի նսեմացմանը, պատմական հիշողության աղավաղմանը կամ ազգային շահերի ստորադասմանը նպաստող ցանկացած համագործակցություն։

    ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դեմ է ազգային արժանապատվության հաշվին երկխոսություն պարտադրելուն և պահանջում է հանրությանը ներկայացնել, թե ինչպես է այս նախաձեռնությունը ծառայելու Հայաստանի Հանրապետության շահերին։

    Մեր պատմությունը սակարկության առարկա չէ՛։ Մեր ազգային արժանապատվությունը՝ նույնպես» ,- նշված է հայտարարությունում։

  • Կիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականը






    Կիևը պահանջում է քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հրաժարականը՝ քաղաքի ձմեռային նախապատրաստական ​​աշխատանքների անբավարարության պատճառով։

    Ըստ APA-ի՝ բողոքի ակցիան տեղի է ունենում Կիևի քաղաքային վարչակազմի շենքի առջև։

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես ավելի վաղ քննադատել էր Կլիչկոյին՝ պնդելով, որ Կիևը ձմռանը ավելի քիչ է պատրաստ, քան մյուս շրջանները, մասնավորապես՝ կարևորագույն ենթակառուցվածքների առումով։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»

    Անգլիական Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 7-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Էվերթոնի» նկատմամբ, սակայն հանդիպումը մթագնեց հյուրերի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի ստացած ծանր վնասվածքով, հաղորդում է armsport.am-ը։

  • Թուրք-ադրբեջանական «ղալմաղալը», Ալիևի հոխորտանքը և այլն

    Թուրք-ադրբեջանական «ղալմաղալը», Ալիևի հոխորտանքը և այլն

  • Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավոր


    Հասարակություն





    Այսօր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում «RENAULT» մակնիշի ավտամեքենան Երևան- Երասխ-Մեղրի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

    Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածը վարորդի կինն է։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան

  • ՀԱՆՈՒՆ ԱՄՈՒԼՍԱՐԻ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏ

    Հնարավորինս տարածել

     

    ‼️Ամուլսարի հարցը շարունակում է մնալ Հայաստանի բնապահպանական և հանրային նշանակության կարևորագույն խնդիրներից մեկը։

    Հանքի շահագործման հեռանկարը բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ կապված ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության, շրջակա միջավայրի և ազդակիր համայնքների ապագայի հետ։

     

    Այս իրավիճակում կարևոր է համախմբվել, քննարկել առկա խնդիրները, լսել տարբեր մասնագիտական կարծիքներ և միասին հասկանալ՝ ինչ քայլեր են անհրաժեշտ հետագա անելիքները որոշելու համար ✊🏻

     

    📣 Հրավիրում ենք բոլոր մտահոգ քաղաքացիներին, բնապահպաններին, մասնագետներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և հատկապես Ջերմուկի ու հարակից համայնքների բնակիչներին՝ մասնակցելու Ամուլսարի հարցով հանրային քննարկմանը։

     

    🗣️Ելույթ ունենալ ցանկացողներին խնդրում ենք նախապես գրել մեզ անձնական նամակով՝ նշելով իրենց անունը և ելույթի թեման, որպեսզի կարողանանք պատշաճ կազմակերպել քննարկումը։

     

    📍 Վայր՝ Կոմիտասի արձան (Կոնսերվատորիայի այգի)

    📅 Օր՝ 17.10.2026

    🕒 Ժամ՝ 18:00

     

    📣Միջոցառման հղումը մեկնաբանություններում:

     

    Ամուլսար՝ միայն ՍԱՐ🏔️

     

    #Amulsar #SaveAmulsar #ԱմուլսարնԱռանցՀանքի #Ամուլսար #ԱմուլսարՄիայնՍար

  • Մենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ Հայաստան









    Մենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին։

    Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար։

    Շնորհավոր տոնդ, սիրելի՛ Գյումրի։

     




  • Մոսկվայի օդանավակայաններում քաոս է․ 423 չվերթ հետաձգվել է, ուղևորները ժամերով սպասում են՝ քնելով հատակին

     Շերեմետևոյից չեն կարողանում թռչել Երևան, Աստանա, Դուբայ և Սամարղանդ մեկնող չվերթերի ուղևորները։
    Ընդհանուր առմամբ 423 չվերթ հետաձգվել է անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի պատճառով, ուղևորները քնում են հատակին։
    Շերեմետևոյում գրանցվել է 109 չեղարկում և 220 ուշացում, Վնուկովոյում՝ 109 չեղարկում և 202 ուշացում, Դոմոդեդովոյում՝ 4 չեղարկում և 55 ուշացում։
    Սահմանափակումները վերացվել են առավոտյան ժամը 5-ին, բայց մարդիկ դեռևս չեն կարող թռչել։
    Որոշ մարդիկ ավելի քան 13 ժամ սպասում են թռիչքի և քնում են ճամպրուկների, հագուստի և մարգագետինների վրա գրանցման կետերում։