Blog

  • Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

    Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

    55 կգ քաշային կարգում Դավթյանը երեք հաղթանակ է տարել, այդ թվում՝ առավելության հասնելով 2026 թվականի Եվրոպայի գործող չեմպիոն, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժյուլ Բակիի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ 1/2 եզրափակչում հայ ձյուդոիստը հաղթել է Ուկրաինայի ներկայացուցչին, իսկ եզրափակչում զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին՝ դառնալով աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

    Մրցումների առաջին օրը պայքարի են դուրս եկել նաև 50 և 60 կգ քաշային կարգի մարզիկները: Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչներ Կարեն Նավասարդյանը և Նարեկ Նահապետյանը, հաղթելով մեկնարկային գոտեմարտերում, հաջորդիվ պարտություն են կրել և դուրս մնացել հետագա պայքարից:

    Այսօր տատամի դուրս կգա 66 կգ քաշային Սերգեյ Գևորգյանը:

    Պատանիների հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ:

  • Ամոթ չլիներ՝ կանդրադառնայի սույն պերսոնաժին. Պապոյան |

    Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում գրել է. 

    «Կալուգացի օլիգարխ, համատեղության կարգով նախկին «հաջորդ Վարչապետի» ցուցակի 18 համարը, ում ձեռքից օլիգարխը, ըստ լուրերի, անվստահության համար խլել է մանդատը, որոշել է ինձ անդրադառնալ։ Ամոթ չլիներ կանդրադառնայի սույն պերսոնաժին, բայց ամոթ է, շատ ամոթ, թե չէ կանդրադառնայի։ Պարզապես նշեմ, որ սույն պերսոնաժը «հայկական բենլադենի չկայացած կառավարության շրջակա միջավայրի նախարարն էր» Սա մի հարցազրույցում ասում է, որ դեմ էր հանքարդյունաբերության հավելյալ հարկմանը, դրա համար են գործից ազատել, հետո, երբ տեսնում է, որ կալուգացու եղբորոդին լրիվ հակառակ կարծիքն ունի, միանգամից մտքափոխվում է ու դառնում հանքարդյունաբերության հավելյալ հարկի ջատագով։ Ահա այսպիսի սկզբունքայնություն կալուգացու թիմում։ Ափսոս, այս պերսոնաժի «սկզբունքայնության» մասին հավելյալ բան չեմ կարող ասել, քանի որ անձնական նամակագրության հրապարակումը համարում եմ ոչ կոռեկտ ու երբեք դա չեմ անի։ Հուսով եմ, կալուգացու եղբորոդուն հակառակ խոսելու համար(թեկուզ 1 անգամ և ժամանակավոր) սույն պերսոնաժը չի ենթարկվել վերբալ և ոչ վերբալ բռնության։ Եթե ենթարկվել է, կարող է դիմել մեզ, մեր ժողովրդավարությունը կպաշտպանի բոլորի ազատ խոսելու իրավունքը, անգամ «հայկական չկայացած մոջահեդի շրջակա միջավայրի չկայացած նախարարին»։

  • Ասեց՝ Արցախը Հայաստան է ու հանձնեց Արցախը, հիմա էլ՝ Արծվաշենը մերն է ասելով, հանձնում է Տիգրանաշենը. Շարմազանով

    ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    Տիգրանաշենը ՀՀ ինքնիշխան տարածքի անբաժան մասն է:

    Որեւէ իրավական հիմք մինչ օրս չի ներկայացվել,ըստ որի Տիգրանաշենը ՀՀ տարածք չէ։

    1991-ի դեկտեմբերի դրությամբ/ ԽՍՀՄ փլուզում/ Տիգրանաշենը Հայաստանի անբաժան մաս է եղել։

    Այն ՀՀ անբաժան մասն է եղել նաեւ Երրորդ Հանրապետության ողջ ընթացքում։

    Նշել եմ,որ Հանրապետական կուսակցության կառավարման շրջանում երբեւէ Տիգրանաշենի հարց չի քննարկվել։

    ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակային նշել է,որ իր կառավարման շրջանում «անկլավների հարց առհասարակ չի եղել»։

    Նոր բան են մտածել.Արծվաշենը՝ մեզ,Տիգրանաշենը՝ Ադրբեջանին ։

    Սա կատարյալ անհեթեթություն է։

    Իհարկե,Արծվաշենը մեր հայրենիքն է,բայց եթե Արծվաշենի վերադրձի գինը Տիգրանաշենի հանձնումը պետք է լինի ,ապա Տիգրանաշենն ու Արծվաշենը համարժեք չեն՝ իրենց ռազմավարական առումներով: Իհարկե, երկուսն էլ մեր հայրենիքն են, մենք ուզում ենք, որ մեր հայրենիքն ամբողջականացվի:

    Սակայն եթե այդ գինը լինելու է Տիգրանաշենը, նշանակում է՝ Ադրբեջանն ուղիղ մխրճվում է Արարատի մարզ, ուղիղ վերահսկողություն է սահմանում ամբողջ մարզի նկատմամբ եւ հայ-իրանական միջպետական ճանապարհի վրա՝ Սյունիքը կտրելով Հայաստանի մյուս հատվածներից։

    Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել ։

    Վերադարձնո՞ղ են ՝թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը։

  • Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին․ «Բանակը քաղաքական փորձադաշտ չէ․ պահանջում եմ ոչ թե խոստումներ, այլ պատասխանատվություն»

    ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

     

    Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի բանակում, այլևս հնարավոր չէ ծածկել գեղեցիկ խոսքերով, վիճակագրությամբ կամ քարոզչությամբ։ Բանակի այս ծանր վիճակի համար քաղաքական պատասխանատվության առաջին հերթին պետք է կրեն պաշտպանության նախարարը և ԳՇ պետը։

    Ձեր իշխանության օրոք բանակից հեռացվեցին բազմաթիվ փորձառու սպաներ ու գնդապետներ, որոնք տարիներ շարունակ իրենց գիտելիքով, փորձով և հեղինակությամբ մեծ ծառայություն էին մատուցում բանակին։ Նրանց փոխարեն առաջ մղվեցին մարդիկ, որոնց համար հաճախ ավելի կարևոր դարձավ վերադասի ցանկությունը կատարելը, քան բանակի իրական շահը։

     

    Այսօր բանակը շատ տեղերում վերածվել է, կոպիտ ասած, «մսուր-մանկապարտեզի»։ Սա վիրավորանք չէ զինվորների նկատմամբ․ սա ահազանգ է այն համակարգի մասին, որը չի կարողանում զինվորին մշտապես զբաղված պահել, կրթել, մարզել և կարգապահության մեջ պահել։

     

    Հունվարից մինչ այսօր բանակում զոհերի թիվը հասել է 31-ի։ Ես երկար տարիներ ծառայել եմ բանակում և չեմ հիշում մի ժամանակաշրջան, երբ մեկ տարվա ընթացքում նման պատկեր ունենայինք։ Ամեն զոհ մեկ ընտանիքի կործանված կյանք է, և այս թվերին չի կարելի վերաբերվել որպես հերթական վիճակագրության։

     

    Խնդիրը նաև նրանում է, որ բանակում ստորին օղակների սպաների և սերժանտների հեղինակությունն ու լիազորությունները թուլացվել են։ Երբ վաշտի հրամանատարը, դասակի հրամանատարը կամ սերժանտը չի կարողանում լիարժեք ղեկավարել իր ենթականերին, ինչպե՞ս եք ակնկալում կարգապահություն։

     

    Նույնիսկ զինվորի արձակուրդի հարցը հասցվել է ԳՇ մակարդակ։ Սա աբսուրդ է։ Զորամասում ծառայության ամենօրյա կազմակերպումը պետք է իրականացնեն այն սպաները, որոնք ամեն օր տեսնում են զինվորին, ճանաչում են նրա վիճակը և պատասխանատվություն են կրում նրա ծառայության համար։ ԳՇ պետը չպետք է զբաղվի այնպիսի հարցերով, որոնք նախատեսված են ստորին օղակների համար։ Երբ վերևից ամեն ինչ մանրամասն կառավարվում է, ներքևում սպայի պատասխանատվությունն ու հեղինակությունը բնականաբար կաթվածահար են լինում։

     

    Զինվորը պետք է մշտապես զբաղված լինի մարտական պատրաստությամբ։ Պարապ զինվորը բանակի համար ռիսկ է։ Եթե երիտասարդին չեն մարզում, չեն սովորեցնում, չեն զբաղեցնում և չեն վերահսկում, ապա հետո մի զարմացեք, որ բանակում ավելանում են անցանկալի դեպքերը։

     

    Ատեստավորման համակարգն էլ բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Եթե նույն աշխատանքը կատարող երկու սպաներից մեկը ստանում է մոտ 600 հազար, մյուսը՝ մոտ 300 հազար դրամ, ապա համակարգում բնականաբար առաջանում է լարվածություն և անարդարության զգացում։ Նախ պետք է ապահովել արժանապատիվ և հնարավորինս հավասար բազային վարձատրություն, օրինակ՝ 450-500 հազար դրամի սահմաններում, և դրանից հետո կատարել լրացուցիչ գնահատում ու տարբերակում՝ իրական արդյունքի հիման վրա։

     

    Բանակից շատ արագ հեռացվեցին փորձառու սպաներ, որոնց տասնամյակների ծառայությունն ու հեղինակությունը կարելի էր օգտագործել բանակը ուժեղացնելու համար։ Իմ համոզմամբ՝ բանակին պետք են ոչ թե «գրպանի սպաներ», որոնք պարզապես կատարում են վերևից եկած ցանկացած հրահանգ, այլ արժանապատիվ, ինքնուրույն մտածող և օրենքով առաջնորդվող հրամանատարներ։

     

    Ես նաև չեմ զարմանում վերջին տարիների որոշ նշանակումների վրա։ Մարդը մի քանի տարում հասնում է գնդի հրամանատարի պաշտոնի, մինչդեռ նախկինում սպան պետք է անցներ ծառայության տարբեր օղակներով, կուտակեր փորձ և միայն հետո ստանձներ նման պատասխանատու պաշտոն։ Եթե սպան չի անցել համապատասխան հրամանատարական աստիճաններով և չունի անհրաժեշտ փորձ, ինչպե՞ս կարող է արդյունավետ ղեկավարել մի ամբողջ զորամաս։

     

    Ես սա ասում եմ ոչ թե կողքից դիտողի, այլ տարիներ ծառայած սպայի դիրքից։ Ես ցավում եմ այն ամենի համար, ինչ այսօր կատարվում է բանակում, և ամենից շատ ցավում եմ այն զինվորների ու սպաների համար, որոնք ամեն օր կրում են այս համակարգի սխալների հետևանքները։

     

    բանակը քաղաքական փորձադաշտ չէ։ Բանակը պետության անվտանգության հիմքն է։

     

    Եթե իսկապես ցանկանում եք նվազեցնել բանակում զոհերն ու միջադեպերը, առաջին քայլը պետք է լինի պատասխանատու պաշտոնյաների աշխատանքը գնահատելը, ոչ թե ամեն ինչ հերթական անգամ արդարացնելը։

     

    Եթե այս վիճակը շարունակվի, վաղը արդեն ուշ կլինի։

     

    Ես պահանջում եմ ոչ թե հերթական խոստումներ, այլ պատասխանատվություն, համակարգային փոփոխություն ։

     

    Որպես երկարամյա սպա՝ ես իրավունք ունեմ բարձրաձայնելու այն, ինչ տեսնում եմ։ Եվ լռելու մտադրություն չունեմ։

     

    Բանակը մեր զինվորների կյանքն է։ Նրանց կյանքով փորձարկումներ անելն անթույլատրելի է։

  • Դատապարտել են Իսրայելի քաղաքականությունը





    Թուրքիայի և յոթ այլ իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները դատապարտել են Իսրայելի շարունակական քաղաքականությունը Պաղեստինի տարածքում և մերժել Արևելյան Երուսաղեմից արևելք գտնվող E1 բնակավայրերի ծրագիրը։

    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է թուրքական նախարարության կողմից տարածված համատեղ հայտարարության մեջ։




    դիտվել է 97 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

  • Ռուսաստանում վառելիքային ճգնաժամի նոր ալիք է․ բենզինի գները…

    Ռուսաստանում վառելիքային ճգնաժամի նոր ալիք է․ բենզինի գները…

  • Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026-ի ամենաշոգ օրը. Լևոն Ազիզյան |

    «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

    «Կանխատեսումների համաձայն՝ օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը․ հովտային շրջաններում օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի»։

  • Արշավ-բանակում դեպի Խուստուփ. Արցախի ՀՄԸՄ

    Օգոստոսի 18-19-ը տեղի ունեցավ մեր արշավ-բանակումը դեպի Խուստուփ։ Օրերն ու վայրը պատահական չէին ընտրված։ Օգոստոսի 19-ը մեր շրջանի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող օր է․ հենց այդ օրը ՀՄԸՄ-ն պաշտոնապես մուտք գործեց Արցախ։

    Խուստուփի գագաթից երևում է մեր ծննդավայրը։ Սյունիքի չքնաղ բնությունը շատ առումներով հիշեցնում է մեր ծննդավայրի բնապատկերները։ Այդ երկու օրերի ընթացքում մենք հնարավորություն ունեցանք մի պահ կտրվել առօրյայից, զգալ բնության ուժն ու գեղեցկությունը և, կարծես, կրկին տանը զգալ մեզ։

    Нет описания фото.

    Ճամբար հասնելուն պես սկսեցինք մեր առաջին գործը՝ վրանների տեղադրումը, որից հետո մեկնարկեց բացման արարողությունը։ Օրը շարունակվեց ազգային պարերի ուսուցմամբ, որը դարձավ ոչ միայն ուրախ ժամանցի, այլև մեր մշակույթին ևս մեկ անգամ հաղորդակից լինելու գեղեցիկ հնարավորություն։

    Կանգառ Տաթևի վանական համալիրում, որտեղ ևս մեկ անգամ առիթ ունեցանք վայելելու Սյունիքի պատմական ու հոգևոր ժառանգությունը։

  • Արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում Հայաստան. ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

    Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին օգոստոսի 21-ի հետ համեմատ ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին լեռնային մարզերում ցերեկը հասնելով +32…+33°C, նախալեռնային գոտում +36․․․+37°C, հովտային գոտում՝ հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում +38․․․+40°C։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
    https://mediahub.am/hy/post/euqhpvzczafh5ovf

  • Դատարանը որոշում է կայացրել





    Հայկական ֆուտբոլում ծավալված իրավական վեճն ունի առաջին զարգացումները. դատարանի որոշմամբ կասեցվել է օտարերկրացի ֆուտբոլիստների քանակական սահմանափակումը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

    Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ Աննա Օհանյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ պահանջելով անվավեր ճանաչել 2026/27 մրցաշրջանի կանոնակարգի ընդունումը։

    Այսօր հայտնի է դարձել, որ դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, որոշում է կայացրել կասեցնել ՀՖՖ-ի՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների կանոնակարգի համապատասխան դրույթների գործողությունը։

    Այսպիսով, դատարանի որոշման ուժով հայկական ակումբներն այս պահին կարող են առանց քանակական սահմանափակումների հայտավորել և գրանցել օտարերկրացի ֆուտբոլիստների։

    Հիշեցնենք, որ վեճի առարկա դարձած որոշումը կայացվել էր ՀՖՖ Գործկոմի կողմից՝ 2026 թվականի հունիսի 27-ին: Այդ կանոնակարգով սահմանվում էր, որ ակումբներին թույլատրվում է մրցաշրջանի հայտացուցակում (ներառյալ առաջին և երկրորդ թիմերը) ունենալ առավելագույնը 15 արտասահմանցի ֆուտբոլիստ:

    Ըստ հայցվորի՝ որոշման ընդունման մեխանիզմը չէր համապատասխանել սահմանված իրավական նորմերին։




    դիտվել է 125 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը