Blog

  • Օգոստոսի 23-ին Երևանում հերթապահող նոտարը՝ Ատոմ Հայրապետյան – ԱՄԲԻՈՆ NEWS

    Հարգելի’ քաղաքացիներ, այս կիրակի՝ 23.08.2026-ին, Երևան քաղաքում կհերթապահի նոտար Ատոմ Հայրապետյանը։

     

    🏢 Հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան 1 փակուղի, 14 շ.,162 տարածք

    ☎️ Հեռ.՝ +374 91-23-53-33

  • «Հրապարակ»․ Հակագազով պատժելը հին ու տարածված մեթոդ է





    Երեկվանից հանրությունը ցնցվել է Ճամբարակի զինվորների հետ տեղի ունեցած դաժան դեպքից: Հիշեցնենք, որ, ըստ որոշ հրապարակումների, զինվորներին, որպես պատիժ, հակագազ են հագցրել եւ ստիպել են վազել Ճամբարակ-Վահան ավտոճանապարհին` ժամը 22-ին, սակայն բանակում ժամը 21:00-ից հետո արգելված է զինվորի՝ զորամասի տարածքից դուրս գտնվելը: Արդյունքում` վրաերթ, 6 զինծառայող է տուժել, մեկը մահացել է, երկուսի վիճակը ծանր է, մյուսները բժշկական հաստատությունում են գտնվում:

    Չնայած պաշտպանության նախարարությունից եւ Քննչական կոմիտեից զինվորներին հակագազով վազեցնելու մասին լուրերը հերքեցին, սակայն ՊՆ-ի մեր աղբյուրն ասում է, որ բանակում հակագազ հագցնելով զինվորներին վազեցնելը բավականին հին եւ ընդունված պատժամիջոց է, որը կիրառվել է դեռ նախկին իշխանությունների ժամանակներից: Բանակում զինծառայող ունեցած ընտանիքներում դա շատ լավ գիտեն:

    Մեր աղբյուրն ասում է, որ նախօրեի դժբախտ դեպքից հետո հրամանատարական կազմին խիստ զգուշացվել է, որ այսուհետ որեւէ զինվորի հակագազով չպատժեն, հակառակ պարագայում հետեւանքներն իրենց համար կարող են անկանխատեսելի լինել:

    «Հրապարակ օրաթերթ»




    դիտվել է 69 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

  • Ղազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ Կուրուլթայ



    Միջազգային


    Օգոստոսի 23-ին Ղազախստանում կանցկացվեն նոր միապալատ խորհրդարանի՝ Կուրուլթայի առաջին ընտրությունները։ Դրանք անկախ Ղազախստանի պատմության հերթական խորհրդարանական ընտրություններն են, սակայն իրենց նշանակությամբ էապես տարբերվում են նախորդներից: Կենտրոնասիական այս երկիրն առաջին անգամ երկպալատ համակարգից անցնում է կատարում միապալատ օրենսդիր մարմնի։

    Նոր Սահմանադրությունը հավանության է արժանացել 2026 թվականի մարտի 15-ի հանրաքվեով և ուժի մեջ է մտել հուլիսի 1-ին։ Դրան համապատասխան՝ Կուրուլթայը բաղկացած կլինի 145 պատգամավորից, որոնք ընտրվելու են հինգ տարի ժամկետով՝ կուսակցական ցուցակներով, մեկ միասնական համապետական ընտրատարածքում։ Նոր խորհրդարանի առաջին ընտրություններին կմասնակցեն յոթ կուսակցություն, որոնք կառաջադրեն 545 թեկնածու։ Հունիսից մինչև հուլիսի վերջ անցկացված վեց սոցիոլոգիական հետազոտությունների տվյալներով՝ հարցվածների 70,3-75,6 տոկոսը հայտնել է քվեարկությանը մասնակցելու պատրաստակամության մասին, իսկ 89,4 տոկոսը նշել է, որ այս կամ այն չափով տեղյակ է առաջիկա ընտրությունների մասին։

    Անցում երկու պալատից մեկի

    Միապալատ խորհրդարան ձևավորելու գործընթացը Ղազախստանի սահմանադրական բարեփոխումների առանցքային բաղադրիչներից է։ Նոր մոդելը օրենսդրական և ներկայացուցչական գործառույթները կհամախմբի մեկ մարմնում՝ Կուրուլթայում, որը կզբաղվի օրենքների ընդունմամբ, խորհրդարանական վերահսկողությամբ և հասարակության քաղաքական շահերի ներկայացմամբ։ Նոր օրենսդիր մարմնում կենտրոնացված կլինեն այն լիազորությունները, որոնք նախկինում բաշխված էին Մաժիլիսի, Սենատի և խորհրդարանի երկու պալատների համատեղ ընթացակարգերի միջև։

    Նման կառուցվածքը նախատեսում է համեմատաբար սեղմ և գործառութային օրենսդիր մարմին, որը միտված է խորհրդարանի մասնագիտական աշխատանքի որակի բարձրացմանը և իր լիազորությունների արդյունավետ իրականացմանը։ Կարևոր փոփոխություն է նաև խորհրդարանի դերի ընդլայնումը մի շարք պետական ինստիտուտների ձևավորման գործում։ Մասնավորապես, խոսքը այնպիսի մարմինների ղեկավարների և անդամների նշանակման հարցում խորհրդարանի համաձայնության մասին է, ինչպիսիք են Սահմանադրական դատարանը, Բարձրագույն աուդիտորական պալատը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Կուրուլթայը մասնակցելու է նաև վարչապետի և փոխնախագահի թեկնածությունների համաձայնեցմանը, ինչպես նաև՝ մի շարք առանցքային պետական ինստիտուտների ձևավորմանը։

    Այս փոփոխություններն ընդլայնում են Կուրուլթայի մասնակցությունը պետական կառավարման համակարգում և ամրապնդում նրա դերը՝ որպես օրենսդիր մարմնի։

    Ինստիտուցիոնալ բարեփոխումից՝ խորհրդարանական պրակտիկա

    Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արդյունավետ խորհրդարանական համակարգը հիմնված է ոչ միայն սահմանադրական մոդելի, այլև՝ արդյունավետ աշխատող պատգամավորական կազմի, զարգացած կուսակցական մրցակցության, օրենսդրական աշխատանքի և խորհրդարանական մշակույթի հստակ մեխանիզմների վրա։

    Ղազախստանում այս բաղադրիչները դիտարկվում են որպես ավելի լայն ինստիտուցիոնալ բարեփոխման մաս, որի նպատակն է բարձրացնել ներկայացուցչության որակը և օրենսդիր իշխանության արդյունավետությունը։ Նոր մոդելը պայմաններ է ստեղծում ծրագրերի և քաղաքական դիրքորոշումների հիման վրա կուսակցական մրցակցության զարգացման, ինչպես նաև՝ Կուրուլթային վերապահված լիազորությունների շրջանակում պատգամավորների առավել արդյունավետ աշխատանքի համար։

    Ուստի օգոստոսի 23-ի ընտրությունները ոչ միայն Կուրուլթայի առաջին կազմի ձևավորման, այլև Ղազախստանի խորհրդարանական համակարգի զարգացման նոր փուլի մեկնարկն են։

    Կուրուլթայ. ավանդույթի և ժամանակակից քաղաքականության կապը

    Առանձին հետաքրքրություն է ներկայացնում նոր խորհրդարանի անվանումը։

    «Կուրուլթայ» եզրույթը Ղազախստանի համար ունի պատմական և մշակութային նշանակություն։ Պատմականորեն Կուրուլթայը տեղական ազնվականության խորհուրդ էր, որտեղ ընդունվում էին քաղաքական և ռազմական որոշումներ։ Դրա օգտագործումը հնարավորություն է տալիս ժամանակակից քաղաքական բարեփոխումը կապել ազգային պատմական ավանդույթի հետ՝ այն չներկայացնելով բացառապես որպես պետական կառուցվածքի տեխնիկական փոփոխություն։

    Սա հատկապես հետաքրքիր է Ազգային Կուրուլթայի համատեքստում, որը վերջին տարիներին դարձել է հասարակական և պետական հարցերի քննարկման կարևոր հարթակներից մեկը։

    Միևնույն ժամանակ, Ազգային Կուրուլթայը չպետք է շփոթել նոր օրենսդիր մարմնի՝ Կուրուլթայի հետ։ Դրանք տարբեր ինստիտուտներ են։ Սակայն նրանց միջև որոշակի տրամաբանական կապ կա. հասարակական քննարկումն ու համաձայնության որոնումը կարող են նախորդել քաղաքական որոշումների պաշտոնական ձևակերպմանը։

    Այս իմաստով Ազգային Կուրուլթայը կարելի է դիտարկել որպես հասարակական դիրքորոշումների ձևակերպման յուրօրինակ հարթակ, մինչդեռ ապագա Կուրուլթայը պետք է քաղաքական որոշումները վերածի օրենքների և պետական քաղաքականության։

    Այս համադրությունը կարող է կարևոր նշանակություն ունենալ Ղազախստանի համար, որը լայնածավալ փոփոխություններ է իրականացնում՝ միաժամանակ ձգտելով պահպանել քաղաքական կայունությունը։

    «Ուժեղ նախագահ — ազդեցիկ խորհրդարան» մոդելը

    Կարևոր է նշել, որ այս բարեփոխումները չեն նշանակում, որ Ղազախստանը հրաժարվում է ուժեղ նախագահական համակարգից։ Ընդհակառակը, առաջարկվող մոդելը պահպանում է նախագահի նշանակալի դերը՝ միաժամանակ ընդլայնելով խորհրդարանի հնարավորությունները վերահսկողության և առանձին պետական նշանակումների համաձայնեցման դաշտում։ Ինստիտուցիոնալ մոդելի մեկ այլ նոր բաղադրիչ է փոխնախագահի պաշտոնի ներդրումը, որը ստեղծում է նախագահի, խորհրդարանի և կառավարության փոխգործակցության լրացուցիչ մակարդակ։

    Հետևաբար, խոսքը ոչ այնքան նախագահական և խորհրդարանական համակարգերի միջև ընտրության, որքան նախագահական իշխանության, օրենսդիր իշխանության և կառավարության միջև նոր հավասարակշռության ձևավորման մասին է։ Ղազախստանի համար սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով երկրի տարածքային և ժողովրդագրական առանձնահատկությունները, տնտեսական կառուցվածքն ու արտաքին քաղաքական հավակնությունները և մարտահրավերները։ Քաղաքական համակարգի կտրուկ կերպափոխումն այստեղ կարող էր իր հերթին որոշակի ռիսկեր ստեղծել։ Այդ պատճառով իշխանությունները շեշտը դնում են ինստիտուտների աստիճանական արդիականացման վրա։

    Ի՞նչ կհաստատեն այս ընտրությունները

    Քվեարկության արդյունքները կհաստատեն ոչ միայն 145 պատգամավորական մանդատների բաշխումը, այլև առաջին Կուրուլթայի կազմը, որը դառնալու է Ղազախստանի նոր խորհրդարանական համակարգի հիմքը։

    Միևնույն ժամանակ, ընտրությունների նշանակությունը պայմանավորված կլինի ոչ միայն մանդատների վերջնական բաշխմամբ, այլև՝ քվեարկության և ապագա խորհրդարանի կազմի մի շարք առանցքային ցուցանիշներով։

    Առաջին հերթին, կարևոր ցուցանիշ կլինի ընտրողների մասնակցությունը, որը կարտացոլի հասարակության ներգրավվածության մակարդակը նոր օրենսդիր մարմնի ձևավորման գործընթացում։

    Երկրորդ, կուսակցությունների միջև մանդատների բաշխումը կսահմանի Կուրուլթայի կազմը և տարբեր քաղաքական դիրքորոշումների ներկայացվածությունը։

    Երրորդ, կարևոր գործոն կլինի առաջին Կուրուլթայի մասնագիտական և քաղաքական կազմը, որը որոշելու է նոր խորհրդարանի օրենսդրական աշխատանքի որակը։

    Վերջապես, կարևոր նշանակություն կունենա ընտրություններից հետո Կուրուլթայի աշխատանքը՝ նոր սահմանադրական մոդելի շրջանակում նրա օրենսդրական, ներկայացուցչական և վերահսկողական լիազորությունների իրականացումը։

    Ղազախստանի արտաքին գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի համար այս գործընթացը նույնպես կարևոր նշանակություն ունի։ Ավելի կանխատեսելի քաղաքական ինստիտուտները լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում երկարաժամկետ համագործակցության համար՝ տնտեսությունից և էներգետիկայից մինչև տրանսպորտ, թվային նախագծեր և հումանիտար կապեր։

    Մենք կհետևենք քվեարկությանն ու ձայների պաշտոնական հաշվարկին և վերջնական պաշտոնական տվյալների հրապարակումից հետո մեր ընթերցողներին առանձին կներկայացնենք ընտրությունների արդյունքները։

    Գևորգ Մելիքյան




  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եղան մարդիկ, որ ասեցին՝ անհնար է.Նոնո Սարգսյանը՝ նոր «Մոնթե» ֆիլմի գաղափարի ու բարդությունների մասին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եղան մարդիկ, որ ասեցին՝ անհնար է.Նոնո Սարգսյանը՝ նոր «Մոնթե» ֆիլմի գաղափարի ու բարդությունների մասին

  • «Կիբերհանցագործների սանիտար»՝ Արսեն Լևոնյան – ԱՄԲԻՈՆ NEWS

    Մոտ երկու տարի Facebook-ում ակտիվ էր «Lustcuni Yubi» էջը, որը, ըստ արձանագրված դեպքերի, մարդկանց ուղարկում էր կասկածելի և խարդախ հղումներ՝ թիրախավորելով ՀՀ քաղաքացիներին։

     

    Էջի վերաբերյալ Facebook-ին առաջին հաղորդումներից մեկը ներկայացվել էր դեռևս 2025 թվականի մարտին։ Սկզբում Meta-ն հայտնել էր, որ էջը չի հեռացվել։

     

    Սակայն շարունակական ահազանգերից և երկարատև պայքարից հետո այսօր՝ 2026 թվականի օգոստոսի 21-ին, Facebook-ը պաշտոնապես տեղեկացրեց.

     

    “We removed the Page you reported.”

     

    Meta-ն նշել է, որ էջը խախտում է Facebook-ի Community Standards-ը և այն հեռացվել է։

     

    Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ կիբերխարդախության դեմ պայքարը երբեմն մեկ հաղորդումով չի ավարտվում։ Կարևոր է պահպանել ապացույցները, շարունակել ահազանգել և չանտեսել նման էջերը։

     

    Մեկ խարդախ էջի հեռացումը գուցե փոքր արդյունք թվա, բայց եթե դրա շնորհիվ թեկուզ մի քանի մարդ խուսափի խաբեության զոհ դառնալուց, ապա այդ պայքարն արդեն իր արդյունքն ունեցել է։

     

    Կիբերհանցագործների սանիտար՝ Արսեն Լևոնյան 😁

  • «Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ





    Օգոստոսի 21-ին եւ 22-ին տեղի է ունենալու «Վարչաֆեստ»-ը` վարչապետի փառատոնը, որի այցելուներին արգելված է միջոցառման տարածք դրսից սնունդ եւ ըմպելիքներ բերել։ Ավելին՝ խստիվ արգելվում է անգամ դրսից ջուր բերելը։

    Միջոցառման օրակարգը բավական հագեցած է․ օգոստոսի 21-ին միջոցառումները մեկնարկում են ժամը 12։00-ին, օգոստոսի 22-ին՝ 09։00-ին եւ շարունակվում մինչեւ կեսգիշեր։ Նման երկարատեւ միջոցառման ընթացքում, բնականաբար, առանց սնվելու եւ հեղուկներ օգտագործելու հնարավոր չէ։ Պարզելու համար, թե ինչով է պայմանավորված սնունդն ու ըմպելիքները փառատոնի տարածք ներս բերելու արգելքը, ինչպես նաեւ այն, թե արդյո՞ք տեղում այցելուներին սնունդ եւ ըմպելիքներ տրամադրվելու են, զանգահարեցինք «Վարչաֆեստ»-ի պաշտոնական հեռախոսահամարով։

    Մեր հարցին, թե ինչու է սնունդ ներս տանելն արգելված, եւ արդյո՞ք այն հնարավոր է ձեռք բերել միջոցառման տարածքում, պատասխանեցին․ «Տարածքում կան սննդի կետեր, որտեղից կարող եք սնունդ գնել»։ Հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք նախատեսվա՞ծ է գիշերակացի հնարավորություն։ Մեզ տեղեկացրին․ «Վրաններ ենք տրամադրում՝ մեկ հոգանոց եւ երկու հոգանոց, որոնց արժեքները համապատասխանաբար 8 հազար եւ 12 հազար դրամ են։ Այս արժեքն իր մեջ ներառում է միայն վրանում գիշերակացը»։

    Ստացվում է, որ մարդկանց հրավիրում են երկօրյա միջոցառման, որի առաջին օրը 12 ժամ է տեւելու, երկրորդ օրը՝ 15 ժամ, միեւնույն ժամանակ արգելում են սնունդ եւ նույնիսկ ջուր ներս բերել: Եվ պարզվում է` «Վարչաֆեստի» անվան տակ ոմանք մեծ փողեր են աշխատելու` գիշերելու համար նախատեսված վրաններից օգտվելու, սնվելու եւ անգամ ծարավ լինելու դեպքում: Իսկ այս «Վարչաֆեստ»-ը նախապես ներկայացնում էին որպես անվճար միջոցառում՝ ազատ մուտքով։

     «Հրապարակ օրաթերթ»




    դիտվել է 85 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

  • ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարն այցելել է ՀԵՄԱ-ի Մարտունու կենտրոն

    ՀԵՄԱ-ի Մարտունու կենտրոնը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։

    Այցի ընթացքում Կոյվուն միացել է Գեղարքունիքի մարզում իրականացվող պարեկության աշխատանքներին՝ տեղում գնահատելու իրավիճակն ու ծանոթանալու վերջին զարգացումներին։

    Հանդիպման և պարեկության ընթացքում քննարկվել են մարզում առկա իրավիճակն ու անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

  • Մեր ստորաբաժանումները հարվшծել են ռшզմաճակատից 1,000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռուսական նավթավերամշակման գործարանին․ Զելենսկի

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ռազմաճակատից 1,000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռուսական նավթավերամշակման գործարանի ոչնչացման մասին։

    «Վերջին 24 ժամվա ընթացքում մեր ստորաբաժանումները հարվածել են Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանին, որը գտնվում է ռազմաճակատի գծից 1,000 կիլոմետր հեռավորության վրա։ Հարված է հասցվել նաև Սամարայի մարզի լոգիստիկ կենտրոնին։ Մեր ստորաբաժանումները նաև զենք են օգտագործել Սև ծովում։

    Կան նախորդ հարվածների հաստատված արդյունքներ. Սակիի օդանավակայանում ոչնչացվել է մեկ Սու-24Մ ինքնաթիռ և չորս օդանավակայանի սարքավորումների միավոր, իսկ Բրյանսկի մարզում ոչնչացվել են անօդաչու թռչող սարքերի կառավարման ռելեներ, որոնք օկուպանտները օգտագործում էին իրենց անօդաչու սարքերը Ուկրաինայի խաղաղ քաղաքներ և գյուղեր ուղղորդելու համար»,-գրել է նա Telegram-ում։

    Սամարայի մարզի Նովոկույբիշևսկի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, հայտնել է նահանգապետ Ֆեդորիշչևը։

  • Ուկրաինացիի ձերբակալությունը և Հայաստանի շահերը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ուկրաինացի մի մարդ ձերբակալվել է Խորվաթիայում՝ կապված Նորդ Սթրիմ գազատարի պայթյունների հետ: Այս դեպքը հիշեցնում է, որ աշխարհաքաղաքական խաղերն անընդհատ բարդանում են, և մեծ տերությունների գործողությունները կարող են անսպասելի հետևանքներ ունենալ:

    Այս պայթյունները, ըստ տեղեկությունների, կատարվել են 2022 թվականին, և դրանցում ներգրավված է եղել նաև ուկրաինացի ջրասուզակների խումբ: Սա ցույց է տալիս, թե ինչպիսի խորությամբ են ներգրավվում տարբեր երկրներ՝ սեփական շահերը պաշտպանելու համար:

    Բայց ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար: Այսպիսի դեպքերը մեզ հիշեցնում են, որ Հայաստանի համար կարևոր է ապահովել իր էներգետիկ անվտանգությունը և դիվերսիֆիկացիան, հատկապես հաշվի առնելով տարածաշրջանի անկայունությունը և մեծ տերությունների շահերը:

    Հայաստանի համար սա ռիսկ է, բայց նաև հնարավորություն՝ ճկուն ու բազմակողմանի քաղաքականություն վարելու համար:

    Կիսվեք ձեր մտքերով՝ ինչպե՞ս կարող ենք օգտագործել այս իրավիճակը մեր օգտին:

    #Հայաստան #ՆորդՍթրիմ #Գեոպոլիտիկա

  • «Հրապարակ»․ Անապահովներին տրամադրված աջակցությունը 7 անգամ պակաս է պարգեւավճարներից





    Հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին տեղեկատվական հարցում եմ արել՝ մարզպետի աշխատակազմի ստացած պարգեւավճարների եւ մարզի սոցիալապես անապահովներին 2025 եւ 2026 թվականների նշված ժամանակահատվածում ցուցաբերված դրամական աջակցության չափերի մասին։ Մարզպետի աշխատակազմի պատասխանը տեղադրում եմ առանց խմբագրման․ «2026թ․ ընթացքում՝ հուլիսի 15-ի դրությամբ, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 22 մլն 348 հազար 400 ՀՀ դրամ՝ պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ տնտեսագիտական դասակարգման 4112 հոդվածով եւ 31 մլն 100 հազար 918 ՀՀ դրամ պարգեւավճար՝ քաղաքացիական, դատական եւ պետական ծառայողների պարգեւատրում տնտեսագիտական դասակարգման 4113 հոդվածով։ 2026թ․ ընթացքում՝ հուլիսի 15-ի դրությամբ, սոցիալական աջակցություն ստանալու նպատակով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ դիմում է ներկայացրել 548 քաղաքացի, որից 267 սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքների մարզպետի աշխատակազմի «Այլ նպաստներ բյուջեից» տրամադրվել է 7 մլն 640 հազար ՀՀ դրամ։ 2025 թվականի նույն ժամանակահատվածում սոցիալական աջակցություն ստանալու նպատակով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ դիմում ներկայացրած 645 քաղաքացիներից 573 սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքների տրամադրվել է 15 մլն 355 հազար ՀՀ դրամ»։

    Համեմատաբար բարձր աշխատավարձ ստացող Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը կես տարում ընդհանուր ավելի քան 53 միլիոն դրամ պարգեւավճարներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ է ստացել, իսկ մարզի սոցիալապես անապահով 267 քաղաքացի ստացել է դրանից մոտ 7,5 անգամ պակաս՝ 7 միլիոն 640 հազար դրամ աջակցություն: Ուշագրավ է, որ անցած մեկ տարում, նույն ժամանակահատվածում, մարզի կարիքավորներին տրված դրամական աջակցության գումարը կրկնակի նվազել է՝ 15 միլիոն 355 հազար դրամից հասնելով 7 միլիոն 640 հազար դրամի։

    «Հրապարակ օրաթերթ»




    դիտվել է 61 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը