Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Ալ-Անանիին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:
Պաշտոնյաները շրջել են հուշարձանի տարածքում և թանգարանային հատվածում։ Գլխավոր տնօրենին ներկայացվել են հուշարձանի պատմությունը, պահպանության ներկայիս վիճակը, կատարված և նախատեսվող աշխատանքները:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն ընդգծել է հուշարձանների պատշաճ կառավարման կարևորությունը, մշակութային և կրթական նպատակներով օգտագործումը:
Քննարկվել են համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները:
դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Շինարարությունն ու տեխնիկական վերահսկողությունը ավանդաբար ընկալվել են որպես բացառապես տղամարդկային ոլորտներ, որտեղ կանանց ներկայությունը հազվադեպ հանդիպող երևույթ է։ Սակայն իրական պրոֆեսիոնալիզմը, նվիրումն ու գյումրեցու անկոտրում ոգին կոտրում են բոլոր կարծրատիպերը։ Դրա վառ ապացույցն է ծնունդով գյումրեցի, «Ֆ․ ԱԲԱՋՅԱՆ» շինարարական լաբորատորիայի հիմնադիր և տնօրեն Փիրուզա Խորենի Աբաջյանը։