Blog

  • Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին

    Մեզ դա վնաս է տալիս, օգուտ է տալիս Փաշինյանին, որովհետև իր սկզբունքների ուղղությամբ է՝ ինչքան աղքատացնի մեր ժողովրդին, մեր գյուղացիներին, այդքան հեշտ կկառավարի: Այս մասին իր գործով դատական նիստից առաջ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան՝ դեպի ՌԴ արտահանումը գնալով դժվարանում է, դա ընդդիմադիրների օգտի՞ն է:

    «Այն մարդն ամեն օր, երբ ցանկություն ունի, կարողանում է խոսել Ռուսաստանի նախագահի հետ և կարողանում է այդ հարցերը բարձրացնել, ինչո՞ւ լուծում չի տալիս, դա թող գնահատի մեր ժողովուրդը»,-նշել է Սամվել Կարապետյանը։

    Լրագրողը հետաքրքրվել է՝ Կարապետյանը կարո՞ղ է լուծում տալ, որին ի պատասխան նա ասել է՝ եթե ես վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ։

    «Իսկ որպես ընդդիմադիր լիդե՞ր»,-հարցրել է լրագրողը:

    «Ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, իհարկե չունեմ այդ հնարավորությունը»,-պատասխանել է Սամվել Կարապետյանը։

  • Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

    Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ուղերձում ասված է.

     

    «Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

     

    Ինձ համար մեծ ուրախություն է հղել Ձեզ անկեղծ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակվելու առիթով։

     

    Վստահ եմ, որ այս բարձր պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի Ձեր ժողովրդի կենսամակարդակի հետագա բարձրացմանը, երկրի միջազգային հեղինակության ամրապնդմանը, ինչպես նաև Ուզբեկստանի և Հայաստանի միջև փոխադարձ կապերի հետևողական զարգացմանը։

     

    Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

  • Ուզբեկստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով | Քաղաքականություն

    Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

    Այդ մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

    Ուղերձում ասված է.

    «Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

    Ինձ համար մեծ ուրախություն է հղել Ձեզ անկեղծ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակվելու առիթով։

    Վստահ եմ, որ այս բարձր պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի Ձեր ժողովրդի կենսամակարդակի հետագա բարձրացմանը, երկրի միջազգային հեղինակության ամրապնդմանը, ինչպես նաև Ուզբեկստանի և Հայաստանի միջև փոխադարձ կապերի հետևողական զարգացմանը։

    Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

     

  • Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց Հայաստանի հետ չի քննարկվել. ԱԳՆ խոսնակԲենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿՔնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն ՔոչարյանինԷկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառքի գործով 4 անձ ձերբակալվել էԺամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը ՀայաստանԸնկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. Առինջ մոլի նախկին տնօրենը կալանավորվել էՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀակոբ Ար

    Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց Հայաստանի հետ չի քննարկվել. ԱԳՆ խոսնակԲենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿՔնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն ՔոչարյանինԷկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառքի գործով 4 անձ ձերբակալվել էԺամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը ՀայաստանԸնկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. Առինջ մոլի նախկին տնօրենը կալանավորվել էՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումՈվքեր են Գյումրու ավագանու«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԳյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա. Սարիկ ՄինասյանԴիլիջան համայնքի ավագանու որոշմամբ` սեպտեմբերի 1-ից համայնքային երթուղային տրանսպորտն անվճար կլինի աշակերտների և ուսանողների համար. Դավիթ Սարգսյան «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀԷՑ-ը մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 21-րդն էր, հիմա 13-րդն է. Վահագն ԱլեքսանյանԴատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարանԱրարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթՄհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններումՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երկրորդ եռամսյակի համառոտագիրըԳերիների և պահվող անձանց վերադարձի հարցն ամենօրյա աշխատանքի մաս է. ՌուբինյանՍյունիքում վերականգնվել է 136 միլիոն 752 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթՄեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերըՆոր կարգավիճակում կներդնեմ առավելագույն ջանքեր՝ շարունակելու ծառայել ՀՀ-ին. Լիլիթ ՄակունցՊատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը️37 թիվն է, կոչ եմ անում բռնապետությունից դժգոհող ընդդիմությանը դուրս գալ փողոց, հեղափոխություն անել, պոպոխուծյուն անել. Տարոն ՉախոյանԹուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցելՎեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշադրություն դարձրեք սննդամթերքի մատուցման, պահպանման կանոններին․ ՍԱՏՄԱՄՆ-ը 50 երկրի քաղաքացիներից վիզա ստանալու համար մինչև 20 հազար դոլարի գրավ կպահանջիԳերիները չեն վերադառնա, եթե չլինի խաղաղությունը, և դա հողի վրա ապացուցել ենք. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմության քննադատության մասինԴուք պատիվ ունեցաք հիմք դնելու ընտրական տուրիզմին, և դրա մասին բազմաթիվ փաստեր կան. Արփի Դավոյանը՝ ընդդիմադիրներինԴավիթ Համբարյանն ԱԺ աշխատակազմը ղեկավարելու առաջարկ է ստացել Ռուբեն ՌուբինյանիցՄկրտության արարողությունից հետո Արտաշատում 14 մարդ թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ նախագահի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է. նրան խորհրդարանում ներկայացրեց Արուսյակ ՄանավազյանըՈվքեր են 9-րդ գումարման խորհրդարան անցած 3 խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարներըՄեկնարկում է ՀՀ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստը |Ռուսաստանը ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ.Վիկտոր Վասիլև«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըԵրևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀայաստանը 6 ամսով արգելում է տոմատի մածուկի ներմուծումըԿիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքովՏելեգրամի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱյսօր Նարեկ Կարապետյանը մի քանի ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս ՊետրոսյանԺամանակակից գյուղատնտեսության զարգացման կարևոր նախապայմաններից մեկը բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումն է. Մխիթար ՀայրապետյանԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովՄիրզոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինՆԳՆ ջրափրկարարներին հաջողվել է փրկել 22-ամյա երիտասարդի կյանքը. ՏեսանյութՍուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՀակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, հանրային հստակ պահանջ կա․ ՆԳ նախարարՎոլգոգրադի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման․ հրդեհվել է Wildberries-ի պահեստը, տներ են վնասվելՎարչապետի աշխատակազմում 5 և ավելի տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունս այսուհետև որպես Ազգային Ժողովի պատգամավոր կօգտագործեմ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի. Տարոն ՉախոյանԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիԱրարատ Միրզոյանն ընդունել է Իրանի փոխարտգործնախարարինԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչԿհանդիպենք Ազգային ժողովում. Նազելի Բաղդասարյանը ավարտել է իր աշխատանքը վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնումՈստիկանները ձերբակալել են առողջությանը ծանր վնաս պատճառած եղբայրներին․ երկուսն էլ կալանավորվել ենMoody’s-ն արդեն իսկ արձանագրում է, որ Հայաստանի տնտեսության ներուժն ուժեղացել է. ՓաշինյանԿոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրելՍուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի և Արգենտինայի Ռիվեր Փլեյթ հիվանդանոցի, Բուենոս Այրես քաղաքի Բելգրանո Ադվենտիստ հիվանդանոցի միջև առաջիկայում նախատեսվում են փոխադարձ այցեր և համագործակցություններՌոստոմյան Հրաչին հեռացրին ևս մեկ ֆեդերացիայից. Ֆեդերացիայի նախագահ նշանակվեց Արթուր ՆազարյանըՀՀ պաշտպանության և ՆԳ նախարարները կվերանշանակվենԱմբերդի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ապօրինի օտարել է համայնքապատկան 9 հողակտոր. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեՀայաստանն ընտրվել է 2027 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանի փոխնախագահԻմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են. Արայիկ ՀարությունյանՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինԴատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամԳագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամԱԺ շենքում լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակման փոփոխություն չի եղել. Ռուբեն ՌուբինյանԸնտրակաշառք տալու, ստանալու դեպքով ձերբակալվել է ՀՅԴ անդամ, հասարակական գործիչ Արա ՆախշքարյանըԿարող ենք Իրան 2 անգամ առնվազն ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, փոխարենը 2 անգամ ավելի շատ գազ ստանալ. Դավիթ ԽուդաթյանՇիրակի մարզում սպանության դեպք չի արձանագրվել, նվազել են համակարգչային հափշտակության դեպքերըԶինծառայող Ա. Հ.-ի դшժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ ենՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԷդվարդ Ասրյանը N բանակային զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներինՄխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»ՏԿԵՆ-ում տեղի է ունեցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումըԱրմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինԻրանի էներգետիկայի նախարարը և ՀՀ ՏԿԵ նախարարը քննարկել են Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ էլեկտրաէներգետիկական միջանցքների ստեղծման հարցըԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր էՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն ԻնյարիտուՀայկ Կոնջորյանը անդրադարձել է եղբոր հետ կապված աղմկահարույց միջադեպինՈստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողիՖրանսիայի ֆուտբոլի տղամարդկանց ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Զինեդին ԶիդանըՊուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցելԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿԱվետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԸմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունիՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՉեռնոգորիան Հայաստանում վիզաների կենտրոն կբացիՌոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԻսրայելի հետ հակամարտությունը չի համապատասխանում Սիրիայի շահերին. Ահմեդ աշ-ՇարաաԿԸՀ-ն Երևանի ավագանու մանդատ է տվելՔննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցերՀութիները սպառնում են փակել Կարմիր ծովը2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով 1 անձ ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումըԹեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներինՃՏՊ Արարատի մարզում՝ հրդեհի բռնկմամբ․ կան զпհեր և տուժածներ

  • Փաշինյանը դեռ ծնված չէր, երբ ես բարեգործություն էի անում՝ արել եմ, անում եմ և անելու եմ. Կարապետյան

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • «Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդդիմադիր դաշտում, ինչպես պարզվում է, իրավիճակը այնքան էլ համերաշխ չէ, որքան այն ներկայացվում է հանրությանը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին շաբաթներին լուրջ լարվածություն է հասունացել «Հայաստան» խմբակցության ներսում, իսկ հակասությունների առանցքում հայտնվել է պատգամավոր Աղվան Վարդանյանը։

    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Վարդանյանի և խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարաբերությունները զգալիորեն սրվել են։ Բանն այն է, որ դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ և ընտրական գործընթացի ընթացքում Վարդանյանը թիմակիցների հետ քննարկել է Մանուկյանի վերաբերյալ տարբեր տեղեկություններ, նրա մասին պատմել տարաբնույթ դրվագներ և փոխանցել ներքին բնույթի ինֆորմացիա, որոնք բացասաբար կարող էին ազդել Մանուկյանի քաղաքական կարիերայի վրա։

    Սակայն, ինչպես պնդում են մեր զրուցակիցները, այդ խոսակցությունների մի մասը հասել է հենց Մեսրոպ Մանուկյանին։ Արդյունքում երկու պատգամավորների միջև ձևավորվել է փոխադարձ անվստահության մթնոլորտ, որը ժամանակի ընթացքում վերածվել է բացահայտ լարվածության։ Բայց սա ներքին հակասությունների միայն մի մասն է։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խմբակցության որոշ ներկայացուցիչներ դժգոհ են նաև Աղվան Վարդանյանի՝ պատգամավորական մանդատ ստանձնելու որոշումից։ Նրանք համարում են, որ Վարդանյանն իր խոստումը պետք է պահեր ու մանդատից հրաժարվեր:

    Հիշեցնենք, որ մինչև Ազգային ժողովի ընտրությունները Վարդանյանը հրապարակային հայտարարություն էր արել, ըստ որի՝ եթե Նիկոլ Փաշինյանը կրկին ընտրվի վարչապետ, ինքը պատգամավորական մանդատ չի վերցնի։ Սակայն ընտրություններից հետո Վարդանյանը ոչ միայն չհրաժարվեց մանդատից, այլև շարունակեց իր գործունեությունը խորհրդարանում։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ հենց այս քայլն է դարձել խմբակցության ներսում դժգոհությունների հիմնական պատճառներից մեկը։ Որոշ թիմակիցներ դա գնահատում են որպես նախընտրական հայտարարությունից հետքայլ, ինչը վնասել է ներքին վստահության մթնոլորտը։ Այս ամենը տեղի է ունենում մի փուլում, երբ ընդդիմադիր դաշտը փորձում է վերակազմավորվել և հանդես գալ որպես իշխանությանը հակակշիռ ուժ։

    Սակայն, դատելով ներքին զարգացումներից, ընդդիմության հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ ոչ միայն իշխանության դեմ պայքարը, այլև սեփական շարքերում առաջացած հակասությունները հաղթահարելը»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Գժի տե՞ղ եք դնում մարդկանց. Լևոն Քոչարյանը ձայնագրություն միացրեց Փաշինյանից (video)

    Գժի տե՞ղ եք դնում մարդկանց. Լևոն Քոչարյանը ձայնագրություն միացրեց Փաշինյանից (video)

  • Ադրբեջանը ակնկալում է, որ TRIPP-ի իրագործումը կմեկնարկի այս տարի

    Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հայտարարել է, որ «ամերիկյան կողմը պարբերաբար տեղեկացնում է մեզ TRIPP նախագծի ընթացքի մասին»:

    Ինչպես հաղորդում է Trend-ը, ելույթ ունենալով ճեպազրույցում ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի հետ հանդիպումից հետո, Ջեյհուն Բայրամովը նշել է.

     

    «Սպասվում է, որ 2026 թվականին կկեկնարկեն TRIPP նախագծի շրջանակում Հայաստանի տարածքով անցնող Զանգեզուրի միջանցքի 42-կիլոմետրանոց հատվածի բուն շինարարական աշխատանքները։ Նախագիծն իրականացվում է ԱՄՆ-ի եւ Հայաստանի կողմից, սակայն, քանի որ դրա մուտքի եւ ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի տարածքում, ամերիկյան կողմը պարբերաբար տեղեկացնում է մեզ նախագծի ընթացքի մասին», – ասել է Բայրամովը:

     

    Նա ընդգծել է, որ Ադրբեջանն արագացված տեմպերով կատարում է ստանձնած պարտավորությունները:

     

    «Ադրբեջանի տարածքում նոր երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների նախագծերի իրականացումը բարձր մակարդակի վրա է: Մենք ակնկալում ենք, որ 2027 թվականի սկզբին երկու նախագծերն էլ կհասնեն Հայաստանի սահմանին», – նշել է նա:

     

    Բայրամովը հավելել է, որ ներդրումներ են կատարվել խորհրդային տարիներին գործած Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ 180-կիլոմետրանոց երկաթուղային գծի շահագործումը վերականգնելու համար, եւ աշխատանքներն արդեն սկսվել են: Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթգծի նախագիծը նույնպես գտնվում է իրականացման փուլում:

     

    Բայրամովի խոսքով՝ այս նախագծերի կյանքի կոչման արդյունքում ոչ միայն կապ կապահովվի Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ, այլեւ կձեւավորվի Միջին միջանցքի նոր երթուղի:

     

    «Սա կարող է զգալի ներդրում ապահովել առեւտրի ընդլայնման, տնտեսական աճի եւ Ադրբեջանի, Հայաստանի ու հարեւան այլ երկրների համար տարածաշրջանային համագործակցության ամրապնդման գործում», – ասել է նախարարը: 

  • Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ԲՏԱ նորանշանակ նախարարին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին։

    Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մխիթար Հայրապետյանին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում գործունեության համար և նշել, որ տեխնոլոգիաների ոլորտն արդեն երկար ժամանակ Հայաստանում զարգացումներ է ունենում։ «Բայց պիտի ասեմ նաև, որ վերջին մեկ տարվա զարգացումները Հայաստանի համար հատկապես նշանակալի են, որովհետև մենք հիմա արդեն ավելի ու ավելի լիարժեք նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականության հետ առնչվելու հնարավորություն ունենք։ Իհարկե, մեծ աշխատանք է արված, Հայաստանում հիմա արդեն գործում է ենթակառուցվածք, որն ընդամենը տարիներ առաջ կարող էր թվալ դժվար իրագործելի»,- ասել է վարչապետը։

    Երկրի ղեկավարը հիշատակել է Երևանի պետական համալսարանի սուպերհամակարգչային կենտրոնը, «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության գործարանը, Firebird ընկերության կողմից օրերս գործարկվելիք արհեստական բանականություն գործարանը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տեխնոլոգիաների հետ համահունչ քայլելը Կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն է։ «Բայց այս առումով մենք պետք է նաև ուշադիր և հաղորդակից լինենք այն գլոբալ բանավեճերին, որոնք տեղի են ունենում տեխնոլոգիաների առնչությամբ` այն տրամաբանությամբ, որ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի տեխնոլոգիաների ներդրումը ոչ թե պակասեցնի մարդկանց աշխատելու և վաստակելու հնարավորությունը, այլ հակառակը՝ հնարավորինս ավելի հեշտ և արդյունավետ դարձնի այն»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ գործադիրը բավականին հագեցած օրակարգ ունի տեխնոլոգիաների ոլորտում։ «Այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և տևական խնդիրներ, որոնք կառավարման, պլանավորման և որոշումներ կայացնելու անհրաժեշտություն են առաջացնում, բայց սա առաջիկա աշխատանքային օրակարգ է, որին կանդրադառնանք Կառավարության ծրագրի նախագծի քննարկման և ընդունման համատեքստում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

    Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը վստահելու համար և հավելել, որ դա ընկալել է որպես բացառիկ հնարավորություն՝ ծառայելու պետությանը։ Նախկին նախարարը համոզմունք է հայտնել, որ Դավիթ Թադևոսյանը նախարարի պաշտոնում հաջողելու է՝ հաշվի առնելով գիտելիքներն ու փորձը, և հայտնել իր աջակցությունն այդ գործում։

    Իր հերթին, նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության և տրված հնարավորության համար։ «Ես այս պաշտոնը ստանձնում եմ՝ քաջ գիտակցելով, որ ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ։ Փորձելու եմ կիրառել մաքսիմալ ջանքերը՝ հպարտությամբ և լիարժեք կատարված աշխատանքի զգացումով այս պաշտոնը հաջորդ նախարարին թողնելու համար»,- ասել է նախարարը։

  • Բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ․ դրամի ստվերային շրջանառություն

    Բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ․ դրամի ստվերային շրջանառությունՀՀ ՊԵԿ հետաքննության  և օպերատիվ հետախուզության վարչության 11-րդ բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքում գործող ընկերությունը, որը զբաղվում է հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով, իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմնին ներկայացվող հաշվարկներում:

    Վարչության աշխատակիցները ստացված տվյալները մանրամասն վերլուծել են, մշակել են միջոցառումների կատարման հաջորդականություն, որից հետո իրականացվել են համալիր գործողություններ։ Ձեռք են բերվել և հետազոտվել են ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները, այդ թվում  ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը: Այդ տվյալները համադրվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա՝ նույն ժամանակաշրջաններին վերաբերվող ընկերության կողմից ներկայացված հարկային հաշվարկների տվյալների հետ:

    Պարզվել է, որ 2021-2026թթ-ի ընթացքում , ընկերության կողմից, բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկ գազի  վաճառքից ձևավորված հասույթից թերհայտարարագրվել է շուրջ 1,3 մլրդ․ ՀՀ դրամ։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 415 մլն․ ՀՀ դրամ։

    Փաստի առթիվ առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ  նախաձեռնվել է քրեական վարույթ։

    ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ նման արատավոր վարքագծից և գործել թափանցիկ, իսկ քաղաքացիներին խնդրում է ձեռք բերված վառելիքի դիմաց պահանջել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ հաշվարկային փաստաթղթեր։

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։