Գերիների հարցը ամենօրյա աշխատանքի մաս է․ Ռուբինյան
Blog
-
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանում պահվող անձանց և գերիների թեմային։
«Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ գիտեք, որ այդ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է։ Այդ ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ 200-ից ավելի գերիներ այս տարիների ընթացքում վերադարձել են հայրենիք, և այդ աշխատանքը երբեք չի դադարում»,- ասել է Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ եղել են ամիսներ, երբ որևէ շարժ չի եղել. «Էլի քննարկումներ են եղել նրա մասին, դե, որ կառավարությունը բան չի անում, բայց հանկարծ, մեկ էլ, վերադարձել են հերթական գերիները»,- նշել է ԱԺ նախագահը։
-
Հայկ Կոնջորյանի եղբոր` Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել
Հայկ Կոնջորյանի եղբոր` Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել՝ խուլիգանության հոդվածի հատկանիշներով, ԶԼՄ-ներին հայտնել են ՔԿ–ից։ Պատճառը՝ ՔՊ–ական Նաիրի Հակոբյանի տան մոտ հայհոյանքներ հնչեցնելն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 27-ին ծեծել էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին: ԶԼՄ-ները գրել էին, որ Կոնջորյանին Աբովյան քաղաքում իր տան շքամուտքի առաջ ծեծել են Կոտայքի մարզում բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանը, նրա ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանը, Աբովյան համայնքի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը, շատերին հայտնի «Էլլարի Սաքոն», որը Նաիրի Հակոբյանի ընկերն է, Բաբկեն Հովակիմյանի ընկեր Գրիշա Գրիգորյանը և ոմն Ազատ Շահոյան:
Ծեծի վարույթով 5 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Քրեական հետապնդումները հարուցվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):
«Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը»,- հայտնեցին ՔԿ-ից։
-
Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը
Կյանքից հեռացել է հայ քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը. նա 82 տարեկան էր: Լուրը 168.am-ին հայտնել են ընտանիքի անդամները:
Գառնիկ Մարգարյանը մինչև 1993 թվականը աշխատել է ներքին գործերի համակարգում, կոչումով գնդապետ է։
2003 թ.-ին եղել է Հայաստանի նախագահի թեկնածու:
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուլիսի 29-ին, ժամը 17:00-ին, հասցե՝ գյուղ Զովունի, Առաջին փողոց, 150շ., «Ադանա» սգո սրահ:
168.am-ը ցավակցում է Գառնիկ Մարգարյանի հարազատներին, ընկերներին և մտերիմներին:
-
Իրանն Ուկրաինային չի հավատում | Տարածաշրջան
Առկա փաստերն ու ապացույցները վկայում են այն մասին, որ իրանական առևտրային նավին ուկրաինական կողմի հասցրած հարվածը կանխամտածված բնույթ է կրել։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը:
Իրանցի դիվանագետի խոսքով՝ չնայած Կիևի հավաստիացումներին, իրական պատկերն այլ բանի մասին է փաստում․
«Ուկրաինայի իշխանությունները՝ ինչպես Իրանի արտգործնախարարի հետ ուղիղ զրույցի ընթացքում, այնպես էլ մեզ ուղարկված հաղորդագրություններում, պնդում էին, թե հարվածը կանխամտածված չի եղել։ Սակայն առկա փաստերը և համոզիչ ապացույցները, ներառյալ Ուկրաինայի նախագահի ուղիղ հայտարարությունները, վկայում են այն մասին, որ հարձակումը կանխամտածված է եղել»,- նշել է Բաղային։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ իրենք ի գիտություն են ընդունել ուկրաինական կողմի բացատրությունները, սակայն սպասում են դրանց հաջորդող հստակ գործողություններին․
«Մենք ի գիտություն ենք ընդունել ուկրաինական կողմի բացատրությունները և սպասում ենք՝ արդյոք դրանց կհետևե՞ն գործնական քայլեր, որոնք կհաստատեն այս հանցագործության ոչ դիտավորյալ բնույթի մասին իրենց պնդումները»։
Բաղային միևնույն ժամանակ զգուշացրել է, որ Թեհրանը հետևողական է լինելու պատասխանատվության միջոցներ ձեռնարկելու հարցում․
«Իրանն, անշուշտ, կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Ուկրաինային պատասխանատվության ենթարկելու համար, որպեսզի Ուկրաինայի կողմից նման գործողություններն ու հանցագործություններն այլևս երբեք չկրկնվեն»,- եզրափակել է նա։
-
Դիլիջան համայնքի ավագանու որոշմամբ` սեպտեմբերի 1-ից համայնքային երթուղային տրանսպորտն անվճար կլինի աշակերտների և ուսանողների համար. Դավիթ Սարգսյան «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀԷՑ-ը մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 21-րդն էր, հիմա 13-րդն է. Վահագն ԱլեքսանյանԴատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարանԱրարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42
Դիլիջան համայնքի ավագանու որոշմամբ` սեպտեմբերի 1-ից համայնքային երթուղային տրանսպորտն անվճար կլինի աշակերտների և ուսանողների համար. Դավիթ Սարգսյան «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀԷՑ-ը մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 21-րդն էր, հիմա 13-րդն է. Վահագն ԱլեքսանյանԴատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարանԱրարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթՄհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններումՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երկրորդ եռամսյակի համառոտագիրըԳերիների և պահվող անձանց վերադարձի հարցն ամենօրյա աշխատանքի մաս է. ՌուբինյանՍյունիքում վերականգնվել է 136 միլիոն 752 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթՄեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերըՆոր կարգավիճակում կներդնեմ առավելագույն ջանքեր՝ շարունակելու ծառայել ՀՀ-ին. Լիլիթ ՄակունցՊատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը️37 թիվն է, կոչ եմ անում բռնապետությունից դժգոհող ընդդիմությանը դուրս գալ փողոց, հեղափոխություն անել, պոպոխուծյուն անել. Տարոն ՉախոյանԹուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցելՎեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշադրություն դարձրեք սննդամթերքի մատուցման, պահպանման կանոններին․ ՍԱՏՄԱՄՆ-ը 50 երկրի քաղաքացիներից վիզա ստանալու համար մինչև 20 հազար դոլարի գրավ կպահանջիԳերիները չեն վերադառնա, եթե չլինի խաղաղությունը, և դա հողի վրա ապացուցել ենք. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմության քննադատության մասինԴուք պատիվ ունեցաք հիմք դնելու ընտրական տուրիզմին, և դրա մասին բազմաթիվ փաստեր կան. Արփի Դավոյանը՝ ընդդիմադիրներինԴավիթ Համբարյանն ԱԺ աշխատակազմը ղեկավարելու առաջարկ է ստացել Ռուբեն ՌուբինյանիցՄկրտության արարողությունից հետո Արտաշատում 14 մարդ թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ նախագահի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է. նրան խորհրդարանում ներկայացրեց Արուսյակ ՄանավազյանըՈվքեր են 9-րդ գումարման խորհրդարան անցած 3 խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարներըՄեկնարկում է ՀՀ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստը |Ռուսաստանը ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ.Վիկտոր Վասիլև«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըԵրևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀայաստանը 6 ամսով արգելում է տոմատի մածուկի ներմուծումըԿիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքովՏելեգրամի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱյսօր Նարեկ Կարապետյանը մի քանի ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս ՊետրոսյանԺամանակակից գյուղատնտեսության զարգացման կարևոր նախապայմաններից մեկը բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումն է. Մխիթար ՀայրապետյանԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովՄիրզոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինՆԳՆ ջրափրկարարներին հաջողվել է փրկել 22-ամյա երիտասարդի կյանքը. ՏեսանյութՍուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՀակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, հանրային հստակ պահանջ կա․ ՆԳ նախարարՎոլգոգրադի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման․ հրդեհվել է Wildberries-ի պահեստը, տներ են վնասվելՎարչապետի աշխատակազմում 5 և ավելի տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունս այսուհետև որպես Ազգային Ժողովի պատգամավոր կօգտագործեմ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի. Տարոն ՉախոյանԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիԱրարատ Միրզոյանն ընդունել է Իրանի փոխարտգործնախարարինԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչԿհանդիպենք Ազգային ժողովում. Նազելի Բաղդասարյանը ավարտել է իր աշխատանքը վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնումՈստիկանները ձերբակալել են առողջությանը ծանր վնաս պատճառած եղբայրներին․ երկուսն էլ կալանավորվել ենMoody’s-ն արդեն իսկ արձանագրում է, որ Հայաստանի տնտեսության ներուժն ուժեղացել է. ՓաշինյանԿոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրելՍուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի և Արգենտինայի Ռիվեր Փլեյթ հիվանդանոցի, Բուենոս Այրես քաղաքի Բելգրանո Ադվենտիստ հիվանդանոցի միջև առաջիկայում նախատեսվում են փոխադարձ այցեր և համագործակցություններՌոստոմյան Հրաչին հեռացրին ևս մեկ ֆեդերացիայից. Ֆեդերացիայի նախագահ նշանակվեց Արթուր ՆազարյանըՀՀ պաշտպանության և ՆԳ նախարարները կվերանշանակվենԱմբերդի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ապօրինի օտարել է համայնքապատկան 9 հողակտոր. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեՀայաստանն ընտրվել է 2027 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանի փոխնախագահԻմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են. Արայիկ ՀարությունյանՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինԴատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամԳագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամԱԺ շենքում լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակման փոփոխություն չի եղել. Ռուբեն ՌուբինյանԸնտրակաշառք տալու, ստանալու դեպքով ձերբակալվել է ՀՅԴ անդամ, հասարակական գործիչ Արա ՆախշքարյանըԿարող ենք Իրան 2 անգամ առնվազն ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, փոխարենը 2 անգամ ավելի շատ գազ ստանալ. Դավիթ ԽուդաթյանՇիրակի մարզում սպանության դեպք չի արձանագրվել, նվազել են համակարգչային հափշտակության դեպքերըԶինծառայող Ա. Հ.-ի դшժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ ենՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԷդվարդ Ասրյանը N բանակային զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներինՄխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»ՏԿԵՆ-ում տեղի է ունեցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումըԱրմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինԻրանի էներգետիկայի նախարարը և ՀՀ ՏԿԵ նախարարը քննարկել են Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ էլեկտրաէներգետիկական միջանցքների ստեղծման հարցըԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր էՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն ԻնյարիտուՀայկ Կոնջորյանը անդրադարձել է եղբոր հետ կապված աղմկահարույց միջադեպինՈստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողիՖրանսիայի ֆուտբոլի տղամարդկանց ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Զինեդին ԶիդանըՊուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցելԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿԱվետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԸմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունիՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՉեռնոգորիան Հայաստանում վիզաների կենտրոն կբացիՌոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԻսրայելի հետ հակամարտությունը չի համապատասխանում Սիրիայի շահերին. Ահմեդ աշ-ՇարաաԿԸՀ-ն Երևանի ավագանու մանդատ է տվելՔննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցերՀութիները սպառնում են փակել Կարմիր ծովը2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով 1 անձ ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումըԹեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներինՃՏՊ Արարատի մարզում՝ հրդեհի բռնկմամբ․ կան զпհեր և տուժածներ2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն ԱզիզյանԴավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ Հայաստանի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ ունեցավ աշխարհի չեմպիոններՏԿԵ նախարարը և Իրանի փոխնախագահը քննարկել են ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունըՀրապարակվել է 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. ՀԷՑ-ն այդ ցանկում արդեն 13-րդ տեղում է․ Ռոմանոս ՊետրոսյանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետԵրկրաշարժ՝ Վրաստանի Դմանիս քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտքՈւրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններըԻրանն ու Հայաստանը նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել էներգետիկ ոլորտումՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումԿանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
-
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում․ 2 զինակոչիկ մարմնական վնասվածքներ են ստացել
Հուլիսի 28-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում 2 զինակոչիկներ միմյանց ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում Ավանի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։45-ի սահմաններում, «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում վիճաբանության ժամանակ զինակոչիկներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 24-ամյա Արթուր Ղ․-ն և 19-ամյա Արեգ Հ․-ն ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո նշված անձինք կենտրոնի դիմաց, այլ անձանց ներկայությամբ, շարունակել են վիճաբանությունը՝ կրկին փոխադարձ հարվածներ հասցնելով միմյանց։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները նշված վայրից մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Ավանի բաժին են տեղափոխել Արթուր Ղ․-ին և Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Մաքսիմ Ղ․-ին և ձեռնարկում են միջոցառումներ՝ Արեգ Հ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
-
Ռուսաստանի իշխանությունները դիտարկում են սեպտեմբերյան ընտրություններից հետո զորահավաք անցկացնելու հնարավորությունը․ WSJ
Պետդումայի սեպտեմբերյան «ընտրություններից» հետո Կրեմլը կարող է զորահավաքի նոր ալիք նախաձեռնել՝ Ուկրաինայի ռազմաճակատ հազարավոր նոր զինվորականների ուղարկելու համար․ այս մասին գրում է The Wall Street Journal (WSJ) պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմում ունեցած իր աղբյուրներին։ Վերջիններիս փոխանցմամբ՝ Ռուսաստանի իշխանությունները դիտարկում են նման սցենարը, քանի որ պայմանագրայինների հոսքը նվազել է, ինչն էլ խոչընդոտում է ամբողջ Դոնբասը գրավելու նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերի իրագործմանը։ WSJ-ն ընդգծում է, որ, ի տարբերություն առաջին ալիքի, երբ զորակոչվում էին զինվորական փորձ ունեցող տղամարդիկ ու պահեստազորայինները, նոր զորահավաքի տակ կարող են ընկնել նվազագույն պատրաստվածություն ունեցող կամ ընդհանրապես կռվելու ցանկություն չունեցող ռուսաստանցիները։
ՌԴ զինված ուժերում զորահավաքի նոր փուլի հավանականության մասին է փաստում նաև Մոսկվայի Ստրատեգիաների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ հուլիսին ռուսական զորքերի առաջխաղացման տեմպերը կազմել են ընդամենը 37,85 քառակուսի կիլոմետր։ Նրա խոսքով՝ եթե Պուտինը որոշի չհրաժարվել Դոնեցկի և Լուգանսկի մարզերն ամբողջությամբ օկուպացնելու իր պահանջներից, «նա կարող է այլ ելք չունենալ, քան զորահավաք հայտարարելը»։ Ինչպես նշում է WSJ-ն, նման որոշման քաղաքական ռիսկերը կարող են գերազանցել ռազմաճակատում սպասվող ռազմական օգուտը, քանի որ որոշ ռուսաստանցիներ արդեն իսկ հայտարարում են զորահավաքի դեպքում դիմադրություն ցույց տալու պատրաստակամության մասին։ «Հենց իմ ձեռքը զենք տան, ես կգնդակահարեմ ինձ զորակոչողներին»,- պարբերականին հայտնել է 53-ամյա պահեստազորային սպա Դմիտրի Ռոգինը։
Զորահավաքի նոր ալիքի մասին լուրերին զուգահեռ՝ Ռուսաստանի մարզերում սկսվել են զորակոչային տարիքի տղամարդկանց զանգվածային որսերն ու ձերբակալությունները։ Օրինակ՝ Պենզայի մարզում վերջերս վերսկսվել է տեղի բնակիչներին բանակ պարտադիր ուղարկելու պրակտիկան․ մարդկանց հավաքագրումն ու ձերբակալումն իրականացնում են ուժայիններն ու քաղաքացիական հագուստով անձինք՝ տեղական իշխանությունների աջակցությամբ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նմանատիպ դեպքեր են գրանցվել նաև Ուդմուրտիայում, Ուլյանովսկի և Ռոստովի մարզերում։
Բացի այդ, վերջին շրջանում կտրուկ ավելացել է ռուսական ընկերությունների և պետական կառույցների կողմից հրապարակված այն թափուր աշխատատեղերի քանակը, որոնք նախատեսված են զինվորական հաշվառման և զորահավաքային պատրաստության մասնագետների համար։ Այս պահին HeadHunter հարթակում տեղադրված է նմանօրինակ շուրջ 2,5 հազար հայտարարություն, որոնցից գրեթե 1,3 հազարը հայտնվել են վերջին շաբաթվա ընթացքում։
Անցյալ շաբաթ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարում էր, որ 2026 թվականի առաջին կիսամյակում իշխանություններին հաջողվել է պայմանագրային ծառայության ներգրավել շուրջ 200 հազար մարդու․ համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, հենց Մեդվեդևի տվյալներով, պատերազմի համար հավաքագրվել էր ավելի քան 210 հազար հոգի։
Արևմտյան հետախուզական ծառայությունների գնահատականներով՝ 2026 թվականի միջնանցում ռուսական բանակի ընդհանուր կորուստները (զոհվածներով և վիրավորներով) հասել են 1,4 միլիոն մարդու, իսկ պայմանագրայինների հավաքագրման տեմպերն այլևս չեն փոխհատուցում կրած կորուստները։
-
Ռուբեն Ռուբինյա՛ն, խոսե՞նք ձեր եղբոր աննախադեպ հաջողություններից. Աննա Գրիգորյանը մանրամասնում է (video)
Ռուբեն Ռուբինյա՛ն, խոսե՞նք ձեր եղբոր աննախադեպ հաջողություններից. Աննա Գրիգորյանը մանրամասնում է (video)
-
Արգելել սոցցանցերի վնասարար գործառույթները՝ տարիքային շեմ սահմանելու փոխարեն
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Meta ընկերության նախկին թոփ-մենեջեր Քելի Սթոունլեյքի հոդվածի թարգմանությունը։
Քելի Սթոունլեյք
Երբ 2009 թվականին աշխատանքի անցա Facebook-ում, հավատում էի այն առաքելությանը, որը հռչակում էր ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ միավորել եւ զորացնել մարդկանց ամբողջ աշխարհում։ Ինչով դա ավարտվեց, բոլորս գիտենք։ Meta-ն՝ Facebook-ի, Instagram-ի եւ WhatsApp-ի մայր ընկերությունը, կենտրոնացած է օգտատերերի առավելագույն ներգրավվածության վրա, ինչը հանգեցրել է կախվածության ձեւավորման, թշնամանքի հրահրման, ապատեղեկատվության տարածման եւ հասարակության բեւեռացման։
Ես Facebook-ում աշխատեցի 15 տարի՝ նախքան հանդես եկա բացահայտումներով։ Ներկա էի ժողովների, որտեղ խելացի մարդիկ մշակում եւ առաջ էին մղում «կպչուն օգտագործումը» խթանող դիզայներական գործառույթներ՝ անվերջ սքրոլինգ, ավտոցուցադրություն, ալգորիթմիկ լրահոսեր։ Այս որոշումները կայացվում էին մեկ նպատակով՝ առավելագույնի հասցնել շահույթը։
Լուսանկարը` REUTERS
Բարեբախտաբար, աշխարհը սկսում է գիտակցել այն վնասը, որ հասցնում են սոցիալական ցանցերը, հատկապես՝ երիտասարդներին։ Հուլիսի սկզբին անկախ մարմինը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին զեկույց ներկայացրեց այն մասին, թե ինչպես Եվրոպական միությունը կարող է ապահովել երեխաների անվտանգությունն համացանցում։
ԵՄ-ի մի շարք երկրներ ծրագրում են համատարած տարիքային արգելք սահմանել, սակայն զեկույցն առաջարկում է արգելքի թիրախում դնել տոքսիկ գործառույթները։ Եթե կառավարություններն իսկապես ցանկանում են պաշտպանել երեխաներին, ապա պետք է սոցիալական ցանցերին պարտադրեն ապացուցել իրենց անվտանգությունը՝ ինչպես պահանջում են սննդամթերքի եւ ավտոմեքենաների արտադրողներից։
Համատարած արգելքի մոտեցումն ելնում է այն կանխավարկածից, թե կախվածություն առաջացնող սոցիալական ցանցերն անխուսափելի են։ Բայց դա այդպես չէ։ Դրանք կորպորատիվ բազմամյա լոբբինգի եւ ոլորտը կարգավորելու հարցում կառավարությունների չկամության արդյունքն են։ Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն, որ նման մոտեցումն անարդյունավետ է։ Ավստրալիան աշխարհում առաջինն օրենսդրորեն սահմանափակեց անչափահասների մուտքը սոցցանցեր՝ անցյալ տարվա դեկտեմբերին արգելելով մինչեւ 16 տարեկան օգտատերերին օգտահաշիվներ գրանցել։ Ս.թ. մարտին Էլեկտրոնային անվտանգության հանձնակատարի զեկույցը բացահայտեց իրավակիրառման լուրջ բացթողումներ՝ ապրիլին 12-15 տարեկան դեռահասների ավելի քան կեսը գործող օգտհաշիվներ ուներ։
Լուսանկարը` REUTERS
Արդյունքում Ավստրալիան նույնպես ձեռնամուխ եղավ տոքսիկ գործառույթների դեմ պայքարին, որոնց վնասը երեխաների առողջությանն ու բարեկեցությանն ապացուցված է։ Նմանատիպ ճանապարհով են գնում Կանադան, Իսպանիան, Բրազիլիան եւ Գերմանիան՝ գիտակցելով, որ հարթակների անվտանգության պատասխանատվությունը պետք է կրեն հենց իրենք՝ տեխնոլոգիական ընկերությունները։
Կառավարությունները պետք է ուշադրություն դարձնեն այն գործառույթների արգելման վրա, որոնք ի սկզբանե դրված են հարթակների դիզայնի հիմքում եւ վնաս են հասցնում երեխաներին։
Քննարկումը տեղափոխվում է նաեւ դատարանների դահլիճներ։ Փետրվարին Եվրոպական հանձնաժողովը նախազգուշացրեց TikTok-ին. ընկերությունը պետք է փոխի կախվածություն առաջացնող դիզայնը, կամ շրջանառության մինչեւ 6%-ի չափով տուգանքներ կվճարի։ ԱՄՆ-ում չորս նահանգ Meta-ից պահանջում են ընդհանուր առմամբ 1,4 տրիլիոն դոլար։
Մեկ այլ բարեփոխումը, որի համար արժե պայքարել, վերաբերում է հարթակների փոխգործելիությանը։ Եթե հարթակները տվյալներ փոխանակեն, օգտատերերը կկարողանան անցնել ավելի անվտանգ այլընտրանքների՝ առանց կորցնելու իրենց կոնտակտային ցանցը։ Արդյունքում մարդիկ չեն հայտնվի թակարդում, եթե հարթակը, օրինակ, գնի ծայրահեղ աջ հայացքներ ունեցող միլիարդատեր եւ այն էքստրեմիզմի օջախի կվերածի։
Լուսանկարը` Jennifer Daniel
Ի վերջո, բոլոր բարեփոխումները կախված են իրավակիրառման արդյունավետ մեխանիզմներից։ Կառավարությունները փորձում էին կարգավորել սոցիալական ցանցերի հարթակները կամավոր պարտավորությունների եւ ավստրալիականի նման օրենքների միջոցով, որոնք խախտումների համար տուգանքներ են նախատեսում։ Սակայն աշխարհի ամենաշահութաբեր ընկերությունները կարող են պարզապես դուրս գրել դրանք որպես բիզնես վարելու ծախսեր։ Հետեւանքները պետք է լինեն այնքան ծանրակշիռ, որ անհնար լինի դրանք նախապես ներառել բյուջեում։
Եթե սոցցանցերը զրկվեն անվերջ սքրոլինգի, ներգրավվածության համար օպտիմալացված կարգավորումների եւ անդադար push-ծանուցումների գործառույթներից, զգալիորեն ավելի անվտանգ կդառնան երիտասարդների համար։ Իսկ տարիքային արգելքը, հակառակը, հարթակը թողնում է անփոփոխ՝ ընդամենը հետաձգելով դրա վնասակար ազդեցության մեկնարկը։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2026.